Ինչպես հայտնել է ընկերության տեխնիկական վարչության պետ Աշոտ Հակոբյանը, ՀԾԿՀ-ն հաստատել է ՀայՌուսգազարդի` 8,491 մլրդ դրամի ներդրումների ծավալը:
Ֆինանսական միջոցները կուղղվեն Աբովյանի ստորգետնյա գազամբարի վերականգմանը` (519.6 մլն դրամ), գազի փոխադրման համակարգի վերակառուցմանը` (2 մլրդ 745.1 մլն դրամ), գազի բաշխիչ համակարգի ընդլայնմանը` (681.3 մլն. դրամ) եւ այլն:
Աշոտ Հակոբյանը ասել է, որ ներդրումների արդյունքում 2011 թ-ին ընկերության բաժանորդների թիվը կավելանա 15 հազարով եւ 15%-ով կավելանան Աբովյանի գազամբարի հնարավորությունները: