Նոյեմբերի 2-ի մամուլ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. – «Ինչպես եւ ենթադրվում էր, Սերժ Սարգսյանն ակտիվորեն շարունակելու է խորհրդակցությունների շարքը, որոնց մեկնարկը տվեց սեպտեմբերի 15-ին կառավարությունում հրավիրած սկանդալային խորհրդակցությամբ։ Մեկը մյուսին հաջորդող այդ խորհրդակցությունները, որոնց ընթացքում Սարգսյանը դեմքի նյարդային արտահայտությամբ անխնա քննադատում է տարբեր ոլորտներում առկա արատավոր երեւույթները եւ խիստ հրահանգներ տալիս, ամենայն հավանականությամբ, մինչեւ նախագահական ընտրությունները կշարունակվեն։ Ուշագրավը, սակայն, այստեղ այլ բան է։ Եթե Հայաստանի ցանկացած քաղաքացի չալարի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հենց սկզբից` 2008 թվականից նրա պաշտոնական կայքում հերթով նայի բոլոր հաղորդագրությունները, ապա կտեսնի, որ Սարգսյանը նմանատիպ խորհրդակցություններ անցած հինգ տարիների ընթացքում էլի է արել։ Դրանց մի մասում նրա գնահատականները տարբեր ոլորտներին նույն կոշտությունն ունեն, մի մասում մի փոքր ավելի մեղմ են, մի մասում կարելի է գտնել մոտավորապես նույն ձեւակերպումները, որոնք նա տարբեր ժամանակահատվածներում նույն ոլորտի վերաբերյալ ասել է։ Ընդ որում, ավելի խիստ խորհրդակցությունները նախորդում կամ համընկնում են որեւէ ընտրության, կամ ներքաղաքական լարված շրջանի»։

«Հայոց աշխարհ»-ը անդրադարձել է հակակոռուպցիոն խորհրդի նիստ հրավիրելու` վարչապետի նախաձեռությանը, գրելով. – «Ցանկացած մարդ, որը գործ է ստանձնում, լինի վարչապետ թե պատշար, այնպես է կազմակերպում կամ կատարում այդ գործը, որ այն լինի «տեսանելի եւ շոշափելի»: Եթե այս երկուսից ոչ մեկը չկա, ուրեմն գործ էլ չկա, եւ այստեղ ծագում է գլխավոր հարցը` եթե նախագահը մտահոգություն չհայտներ, կոռուպցիայի դեմ պայքարը դարձյա՞լ մնալու էր ոչինչ չարժեցող նիստերի մակարդակի: Ուրեմն, ինչու՞ էին հրավիրվում դրանք, եթե «տեսանելի ու շոշափելի» ոչինչ չէին տալիս կամ շատ քիչ էին տալիս: Ընդունեցինք, որ շարքային աշխատողին հաճախ պիտի հուշես անելիքը, որ լավ արդյունք ստացվի: Բայց կառավարական խորհրդում, այն էլ կոռուպցիայի դեմ պայքարի, չգիտեի՞ն իրենց անելիքը, թե՞ չէին ուզում»:

 
Դիտել են 57 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info