Զեյթունում վերակառուցվում է դիտահորը

Զեյթունում, Դ.Անհաղթի և Կ.Ուլնեցու փողոցների հատման վայրում, նոյեմբերի 9-ին իրականացվող աշխատանքների արդյունքում ժամը 10.00-20.00 դադարեցվել է Դ.Անհաղթի փողոցի 6/1, 6/5, 6/7, 6/8, 6/10, 8, 10, 23/1 շենքերի, Կ.Ուլնեցու փողոցի 40-62 առանձնատների, Դ.Կանայանի անվան ակադեմիայի, Գունավոր տպագրության տպարանի, ՙKerama Marazzi՚ խանութի ու պահեստի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ինչպես պարզաբանեց “Երևան Ջուր” ՓԲԸ “Արևմուտք” շահագործման տնօրինության “Զեյթուն” տեղամասի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Գևորգյանը, նշված վայրում տարիներ առաջ կառուցված երկու դիտահորերը գտնվում էին վթարային վիճակում: Դրան գումարած, դիտահորերով ձգվող “Կաթնաղբյուր-Երևան” թիվ 3 ջրատարի վրա առկա էր վթար, որը ջրի զգալի կորստի պատճառ էր հանդիսանում:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ընկերությունը որոշել է վերակառուցել դիտահորերը, ստեղծելով մեկ խոշոր ջրաբաշխիչ հանգույց, վերացնել ջրատարի վթարը, իսկ հնամաշ փականները փոխարինել մեկ հատ 200մմ տրամագծով և երեք՝ 50մմ տրամագծով փականներով:
Ըստ Գրիգոր Գևորգյանի՝ տարվող աշխատանների արդյունքում թե ջրի կորուստը կվերանա և թե կբարձրանա նշված տարածքների ջրամատակարարման հուսալիությունը:

 
Դիտել են 40 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info