Նոյեմբերի 30-ի մամուլ

«Հայոց աշխարհ»-ը գրում է. – «Ստացվում է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի աջակցության պարագայում իշխանության կարեւորագույն օղակներում վերստին հայտնվելու են ի վերջո պատահական մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ չեն (լավագույն դեպքում) կամ մտածում են անձնական ու խմբային շահի մասին (վատագույն դեպքում)։ Նրանք, բնականաբար, իրենց հետ կբերեն յուրայինների մի ամբողջ բանակ։ Կդիմանա՞ երկիրը մորեխների այդ պարսին»։

«Ժամանակ»-ը գրում է. – «Parliamentmonitoring.am կայքը տրամադրել է ամենաշատ բացակայած պատգամավորների տվյալները։ Ըստ այդմ` ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` 41 բացակայությամբ։ Հաջորդ հորիզոնականները զբաղեցնում են` Ստեփան Դեմիրճյան (ՀԱԿ) – 34 բացակայություն, Մուրադ Գուլոյան (ԲՀԿ) – 33, Գուրգեն Արսենյան (ԲՀԿ) – 31, Կարո Կարապետյան (ԲՀԿ) – 27, Աբրահամ Մանուկյան (ԲՀԿ) – 27, Մելիք Մանուկյան (ԲՀԿ) – 22, Ռուստամ Գասպարյան (ԲՀԿ) – 19, Վրեժ Մարկոսյան (ՀՀԿ) – 19, Արմեն Բաբայան (ՀՅԴ) – 18»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. – «Ինձ համար, օրինակ, այս պահին սկզբունքային է, որ Տիգրան Առաքելյանը ազատություն ստանա։ Ես չեմ կարեւորում` նա ՀԱԿ-ական է, թե «սյունյաց արծիվ». մարդիկ չպիտի նստեն քաղաքական հայացքների համար։ Ես շատ կցանկանայի նաեւ, որ, մեղմ ասած, վիճելի պնդումները տեղ չգտնեն պատմության դասագրքերում։ Իհարկե, ամեն մարդ, այդ թվում` պատմաբան, իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, բայց երբ խոսքը դասագրքի, այսինքն` սերունդներին փոխանցվելիք մշակույթի մասին է, այստեղ, ինձ թվում է, պետք է 10 անգամ չափել, հետո կտրել։ Իհարկե, կարող են ձեւակերպվել նաեւ բազմաթիվ այլ առաջնահերթություններ»։

 
Դիտել են 70 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info