Այսօր Երևանում մեկնարկել է «Արի տուն-2011» ծրագիրը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ չնայած տվյալ նախագծի հանդեպ նախնական թերահավատության, ավելի շատ երեխաներ են ներգրավվում «Արի տուն» ծրագրում, եւ ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը:

Նախարարի խոսքերով, Սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչները կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր եւ կհանդիպեն պաշտոնական անձանց, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս տարի առաջին անգամ նախագծի մասնակիցները 4 օր կանցկացնեն Աղվերանի ճամբարում:

ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը ասել է, որ ծրագրի մասնակիցները դառնում են «Հայաստանի դեսպանները իրենց երկրներում»:

«Արի տուն-2011» ծրագիրը կանցկացվի 10 փուլով` հունիսից մինչեւ սեպտեմբեր: Սպասվում է, որ ծրագրի շրջանակներում այս տարի Հայաստան կայցելեն 13-ից մինչեւ 20 տարեկան 800 հայ երիտասարդներ տարբեր երկրներից:

Առաջին փուլում Հայաստան են ժամանել մասնակիցներ Ռուսաստանից, Վրաստանից, Սիրիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից եւ Ավստրալիայից:

Այսօրվա վերջին նորությունները

 
Դիտել են 47 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info