Արագածոտնի և Արմավիրի մարզի 9 դպրոցի գրադարաններ համալրվեցին նոր գրքերով

«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ Արմավիրի մարզի Մյասնիկյան, Լեռնագոգ, Քարակերտ, Դալարիկ, Շենիկ, Արգինա և Արագածոտնի մարզի Արտենի և Արագածավան գյուղերի 9 դպրոցի գրադարանները համալրվեցին նոր գրքերով:

Դպրոցների գրադարաններին օգնելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը միացավ Հայաստանի մանուկներ հիմանդրամի նախաձեռնությանը և գրադարաններին նվիրեց Հայաստանի պատմությունը և մշակույթը ներկայացնող պատկերագրքեր:

«ԱրմենՏել» ընկերությունը, որպես ազգային օպերատոր, մեծ ուրախությամբ միացավ Արագածոտնի և Արմավիրի մարզի գյուղերի դպրոցները գրականությամբ հարստացնելու բարի նպատակի իրագործմանը: Գիտության շտեմարանում առանձնահատուկ նշանավորվում է գրքի դերը որպես մարդկային ունակությունների զարգացման և կատարելագործման լավագույն ուղեցույց և մենք մշտապես աջակցում ենք նման ծրագրերի իրականացմանը, գիտակցելով, որ կրթված հասարակությունը վառ ապագա կերտելու հիմնական գրավականներից մեկն է»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Հիմնադրամի համար շատ կարևոր է, որ գյուղաբնակ երեխաները նույնպես ունենան այն հնարավորությունները, որոնք առկա են մայրաքաղաքում: Մեր գործընկերների հետ միասին նրանց համար հասանելի ենք դարձնում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաները, անգլերենը, բայց երբեք չենք դադարում հիշեցնել գրքի կարևորության մասին: Շնորհակալ ենք «ԱրմենՏել»-ին, որ դպրոցական գրադարնները հարստացան այս հրաշալի ճանաչողական գրքերով»,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը:

Նշենք, որ տարեսկզբին «ԱրմենՏել» ընկերությունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը ստորագրեցին երկարատև համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում իրականացվեցին «Դասավանդման մեթոդների կատարելագործում նոր տեխնոլոգիաների միջոցով» կրթական ծրագիրը ինչպես նաև «Ազատենք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական և գյուղական համայնքներում գործարարության զարգացմանն ծրագիրը:

Թեգեր:

,
 
Դիտել են 73 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info