Մետրոյի ուղեվարձը հուլիսի 1-ից կդառնա 100 դրամ

Քաղաքապետարանը մտադիր է աջակցել երեւանյան մետրոպոլիտենի զարգացմանը եւ հնարավորությունների առավելագույն օգտագործմանը: Մասնավորապես, կկրճատվի միկրոավտոբուսների քանակը, որոնց երթուղին համընկնում է մետրոյի երթուղու հետ:

Երեւանի մետրոպոլիտենից տարեկան օգտվում են 20 մլն. ուղեւորներ, ինչը կազմում է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեւորների 5-6%-ը:

Կարեն Կարապետյանը հայտնել է, որ փողոցների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանը մտադիր է միկրոավտոբուսները փոխարինել միջին եւ մեծ չափի ավտոբուսներով: Քաղաքապետը ասել է, որ բանակցություններ են ընթանում չինական ընկերության հետ, որը Երեւանին կտրամադրի 200 նոր ավտոբուսներ, որոնց մի մասը մատչելի կլինի հաշմանդամների համար:

Կարեն Կարապետյանը հավաստիացրել է, որ մոտ ժամանակներս հասարակական տրանսպորտի ուղեվարձի հետ կապված ուրիշ փոփոխություններ չեն լինելու:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն այս տարվա փետրվարին ասել էր, որ Երեւանի մետրոպոլիտենը սուբսիդավորվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից, սակայն ուղեվարձի աճից հետո կանցնի ինքնաֆինանսավորման: Սակայն, ընթացիկ տարվա մարտին մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը ասել էր, որ «ուղեվարձի աճը հնարավորություն կտա մեղմացնել դոտացիոն բեռը, սակայն համաշխարհային պրակտիկայում չկա մի դեպք, երբ մետրոպոլիտենը լիարժեք ինքնաֆինասավորման անցնի»:

2010թ. ՀՀ պետբյուջեից երեւանյան մետրոպոլիտենին հատկացրած դոտացիան կազմել է 1 մլրդ 845 մլն դրամ:

 
Դիտել են 48 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info