2011 թվականի ամենաթանկարժեք ավտոբրենդ է դարձել Toyota-ն։ Ընկերության կարողությունը գնահատվում է 25,198 մլրդ դոլար, ինչը 2010 թվականի ցուցանիշից բարձր է 11 տոկոսով։
Ինչպես գրում է auto-lenta.ru-ն, ամենաթանկարժեք ընկերությունների շարքում Toyota-ն գրավել է 27-րդ տեղը։ Ավտոմոբիլային մակնիշերի 2010-ի առաջամարտիկը՝ BMW-ն, այս տարի գրավել է 30-րդ տեղը, այն դեպքում, երբ բրենդի արժեքը կազմում է 22,425 մլրդ դոլար։ 50-րդ տեղում է Mercedes-Benz-ը, 56-որդում՝ Honda-ն, 66-րդ տեղում՝ Porsche, 88-րդ տեղում՝ Nissan-ը։