Դեկտեմբերի 13-ի մամուլ

mamul«Չորրորդ ինքնիշխանությունը»-ը գրում է. – «Սերժ Սարգսյանի իշխանությունը բառացիորեն թանկ է նստում մեր բոլորի առողջության վրա: Սերժ Սարգսյանն ու նրա ռեժիմը ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք են ներկայացնում Հայաստանի համար»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. – «Գագիկ Ծառուկյանից Սերժ Սարգսյանի միակ ակնկալիքն այն է, որ նա գնա նստի իր տանը եւ ոչ մի բանի չխառնվի: Ծառուկյանը հենց դա էլ արել է, ընդ որում արել է այն բանից հետո, երբ շատերը ընդդիմադիր դաշտում նրան են վերապահել իրադարձությունները հանգուցալուծողի գլխավոր դերը, ժողովրդին հավաստիացրել են, թե «հեսա-հեսա ԲՀԿ-ն անցնում է ընդդիմության կողմը, որ կազմաքանդի ավազակապետությունը»: Ու երբ ընդդիմադիր դաշտը սպասում է, որ Ծառուկյանը ստանձնելու է Չապաեւի դերը եւ սեփական կյանքի գնով ընդդիմությանը բերի իշխանության, Գագիկ Ծառուկյանը ասում է` «դե, դուք կայֆ արեք, ես թռա»: Այսինքն անում է այն, ինչ պետք է աներ: Եվ կույր էր պետք լինել այդ դերակատարումը չտեսնելու համար»:

«Առավոտ»-ը գրում է. – «Այսօր ցանկացած չնախապաշարված մարդու պարզ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոնսուլտացիաների անվան տակ չպիտի սպասեր այլ թեկնածուների առաջադրվել-չառաջադրվելուն: Դա նսեմացնում է առաջին նախագահի քաղաքական կշիռը: ՀԱԿ-ը չպիտի հույսեր կապեր համակարգի ներսում: ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ առաջացող ճեղքերի հետ պիտի խաղար իր սեփական խաղը: Հիմա սպասենք Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելուն, բայց երկու դեպքում էլ կասկած չունեմ, ՀԱԿ-ականները կասեն, որ դա հանճարեղ քայլ է»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. – «Բայց այժմ, փառք Աստծո, ամեն ինչ իր տեղն է ընկնում: ԲՀԿ-ի վրա հույս դնել այլեւս չի լինի, ընդդիմությունն այդպես էլ չմիավորվեց, եւ ՀԱԿ-ը մենակ մնաց թշնամու հետ դեմ հանդիման, ավելի ճիշտ` թշնամիների օղակով շրջապատված: Ականները վխտում են, իսկ արմատականության գաղափարների դավաճանները, ինչպես շուտով կպարզվի, ուտիճներից էլ շատ են»:

 
Դիտել են 77 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info