ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց սփյուռքահայ երգիչ Ադիս Հարմանտյանին

058-1_1Դեկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Լիբանանի Շրջանային վարչության ատենապետ Հակոբ Լատոյանին, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանին, լիբանանահայ էստրադային երգիչ Ադիս Հարմանտյանին, ինչպես նաև` Լիբանանում անցկացվող Համազգային երգի 2012թ. մրցույթի մրցանակակիրներ Վարանդա Յակոբյանին, Ալիս Իփրաջյանին:
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը բարձր գնահատեց Համազգային հայ մշակութային հիմնադրամի դերը` Լիբանանում ապրող և ստեղծագործող հայ արվեստագետներին աջակցելու և Հայրենիքում նրանց գործունեությունը ճանաչելի դարձնելու գործում:
Ապրելով և ստեղծագործելով Լիբանանում` երգիչ Ադիս Հարմանտյանը կարողացել է տարիներ շարունակ ներկայացնել հայ երգը Սփյուռքի մշակութային մայրաքաղաք Լիբանանում, տարբեր երկրների հայ համայնքերում, նաև` Հայրենիքում:
«Հայ երգը լավագույն զենքն է, որով կարելի է Հայրենիքից դուրս հային հայ պահել», – ընդգծեց նախարար Հակոբյանը` հավելելով. «Դուք կարողացել եք օգտագործել այդ զենքը:
Ձեր երգն ու գործը գնահատվել է նաև Արամ Առաջինի կողմից: Իրավամբ, դժվար է արժանանալ Արամ Առաջին Կաթողիկոսի բարձր գնահատականին»:
Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, երգարվեստում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ադիս Հարմանտյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Վաստակաշատ արվեստագետ Ադիս Հարմանտյանը, նշեց, որ իր համար իսկապես անակնկալ էր նման բարձր պարգևի արժանանալը` հավելելով. «Շատ երկրներում եմ արժանացել գնահատանքի և սիրո, սակայն, ամբողջ կյանքում ներկայացնելով հայ երգարվեստը, ժողովրդիս մշակույթը, ինձ համար կարևոր էր Հայրենիքում ճանաչվելը և այստեղ գնահատանքի արժանանալը»:
Համազգային հայ կրթական և մշակութային միության Լիբանանի Շրջանային վարչության ատենապետ Հակոբ Լատոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին սիրիահայության հանդեպ մշտառկա հոգատար վերաբերմունքի և անընդմեջ գործուն աջակցության համար: Նրա հավաստմամբ` Սփյուռքն այժմ գիտակցում է, որ այլևս անտեսված չէ:
Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանն իր ուրախությունը հայտնեց, որ Հայրենիք-Սփյուռք հարաբերություների գիծը ու մերձեցումն այլևս ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով է անցնում. «Հերթական հանդիպումն այս թանկ օջախում գալիս է վկայելու, թե որքան կարևոր է տիկին Հակոբյանի ուշադրությունը Սփյուռքի հայ համայնքների համար»:
Հ.Հակոբյանը հրավիրեց երգչին մասնակցելու նաև նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումներին և փառատոններին:
Պարգևատրման հանդիսավոր արարողության ավարտին ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկան Ադիս Հարմանտյանը, Վարանդա Հակոբյանը եւ Ալիս Իփրաջյանը:

 
Դիտել են 52 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info