Աշխատանքի տոնավաճառը արդարացրեց իր առաքելությունը

01_1Դեկտեմբերի 16-ին Երևանում՝ Մերգելյան ինստիտուտի բիզնես-սրահում, ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համատեղ կազմակերպեցին Աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն էր՝ աջակցել Հայաստանում գտնվող սիրիահայերի աշխատանքի տեղավորմանը:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էր Երևանի և հարակից մարզերի ավելի քան 50 գործատու՝ անհատ ձեռներեցներ, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, ՀՀ սփյուռքի, աշխատանքի և սոց. հարցերի նախարարությունների պատասխանատուներ:
Բացման խոսքով հանդես եկավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը: Ողջունելով ներկաներին՝ նա ընդգծեց տոնավաճառի կարևորությունը, սիրիահայերի մասնագիտական ներուժը ճիշտ օգտագործելու առումով, ինչը նրանց կօգնի արագ ինտեգրվել: Նա տեղեկացրեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով մի շարք առաջնահերթություններ են տրված սիրիահայերին՝ զբաղվածության զանազան ոլորտներում ընդգրկվելու համար, և այն անձինք, ովքեր այս միջոցառման արդյունքում անմիջապես չգտնեն աշխատանք, նրանք հնարավորություն կունենան հաշվառվելու Զբաղվածության կենտրոններում, ինչպես նաև կընդգրկվեն տարբեր մասնագիտությունների գծով կատարելագործվելու միտված խմբերում: «Սա միայն սիրիահայերին աշխատանքով ապահովելու խնդիր չէ. սա նաև մեր պետության հեղինակության խնդիրն է, ամբողջ Սփյուռքի խնդիրն է»: Ս. Հարությունյանը կոչ արեց հայաստանյան գործատուներին՝ առավել ուշադիր ու հոգատար վերաբերվել սիրիահայ հայրենակիցների խնդիրներին:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը, նախարարի և նախարարության ողջ աշխատակազմի անունից ողջունելով տոնավաճառի մասնակիցներին, հակիրճ ներկայացրեց սիրիահայության խնդիրները հաղթահարելու ուղղությամբ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ու աջակցությամբ վերջին ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, որոնք իրականացնում է կրթության և գիտության, առողջապահության, էկոնոմիկայի և այլ նախարարությունների հետ համատեղ:
Աշխատանքի տոնավաճառում, որը շարունակվեց 5-6 ժամ, հայաստանյան գործատուների կողմից սիրիահայերին առաջարկվեցին զանազան մասնագիտությունների գծով բազմաթիվ աշխատատեղեր, որոնցից շատերը նախնական համաձայնության եկան հենց տեղում:
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը, ով ղեկավարում է սփյուռքի նախարարությունում սիրիահայերի խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբը նշեց, որ աշխատանքի տեղավորման խնդրով առ այսօր դիմել է 600 սիրիահայ, որոնցից 250-ի աշխատանքի հարցը արդեն լուծվել է: Քանի սիրիահայ աշխատանք կունենա տոնավաճառի շնորհիվ՝ հայտնի կդառնա մի քանի օրից, արդյունքներն ամփոփելուց հետո:

 
Դիտել են 33 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info