Մեդիամաքսը եւ «ԱրմենՏել»-ը ներկայացրել են «Երեւան. XX դար» գիրքը

_MG_0242_1Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) այսօր ներկայացրել են «Երեւան. XX դար» գիրքը: Գիրքը ստեղծված է համանուն նախագծի հիման վրա, որն ս.թ. մարտից իրականացվում է Մեդիամաքս-ի կայքում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր հովանավորությամբ:

Գրքում ներառվել են 15 պատմություններ այն շենքերի եւ վայրերի մասին, որոնք մեծ նշանակություն ունեն Երեւանի համար: Մասնավորապես, ընթերցողները կարող են ծանոթանալ Կասկադի, Փակ Շուկայի, «Անի» եւ «Սեւան» հյուրանոցների, Կարապի լճի, «Կոզիրյոկ» սրճարանի, Երիտասարդության պալատի, «Հրազդան» մարզադաշտի, «Մոսկվա» եւ «Ռոսիա» կինոթատրոնների եւ այլ վայրերի պատմություններին:

Գրքի տպաքանակն է 1 000 օրինակ: 500 օրինակը «ԱրմենՏել» ՓԲԸ-ն կօգտագործի որպես Ամանորյա կորպորատիվ նվեր: Մնացած 500 օրինակը վաճառքի կհանվի` Մեդիամաքսը եւ ԱրմենՏելը ծրագրում են վաճառքից ստացած գումարը օգտագործել Հայաստանի մայրաքաղաքում որեւէ նախագծի իրականացման համար:

«Արդեն երեք տարի է, ինչ ես ապրում եմ Երեւանում, եւ ամեն օր ինձ համար ինչ-որ նոր, վառ եւ յուրատեսակ բան եմ բացահայտում: Ես այստեղ շատ ընկերներ ունեմ, ովքեր միշտ մեծ սիրով են պատմում իրենց քաղաքի մասին: Նաեւ նրանց պատմությունների շնորհիվ ես իսկապես սիրեցի Երեւանը. չէ՞ որ յուրաքանչյուր քաղաք ապրում է իր պատմությամբ եւ հիշողություններով, որոնք փոխանցվում են սերնդից սերունդ: Վստահ եմ, որ գիրքը հետաքրքիր եւ օգտակար կլինի, հատկապես երեւանցիների համար, ու եւս մեկ կապող օղակ կհանդիսանա երիտասարդ եւ ավագ սերունդների միջեւ: Թերթելով այդ գրքի էջերը` ընթերցողը կարող է իրեն հաղորդակից դարձնել հին Երեւանին` տեսնելով քաղաքը լուսանկարներում եւ կարդալով ականատեսների պատմությունները», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն գրքի նախաբանում :

«Վերջերս մի հրաշալի արտահայտություն լսեցի. «Քաղաքը քարերը չեն, այլ` մարդիկ»: Մեր գիրքը հենց դրա մասին է: «Երեւան. XX դար» նախագծի շրջանակներում մենք նախեւառաջ փորձում ենք փոխանցել քաղաքի այն միջավայրը, որը ձեւավորում էին նրա բնակիչները: Երբ տարեսկզբին «ԱրմենՏել»-ի աջակցությամբ մեր կայքում գործարկեցինք «Երեւան. XX դար» հատուկ նախագիծը, բնականաբար, հաջողություն էինք ակնկալում: Սակայն, ընթերցողների արձագանքը գերազանցեց մեր սպասումները: Ժամանակի հետ հասկացանք, որ առանձին գրքի թողարկումը անհրաժեշտություն է, քանի որ միջին եւ տարեց սերնդի բազմաթիվ մարդկանց համար հենց գիրքն է մնում տեղեկատվության սպառման սիրելի միջոցը», – ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

«Երեւան. XX դար» գիրքը կարելի է ձեռք բերել «Բուկինիստ», «Նոյան Տապան» եւ «Արտբրիջ» գրախանութներում: Գրքի արժեքն է 5.500 դրամ:

 
Դիտել են 201 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info