Դեկտեմբերի 19-ի մամուլ

mamul«Հրապարակ»-ը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Լրագրողը հարցնում է․ – «Ճիշտ երկու ամիս է մնացել նախագահական ընտրություններին, ինչպես ասում են՝ 96-ին շատ նման ժամանակներ են, բայց քաղաքական դաշտը ցամաք է ու ամայի: Կա՞ այն քաղաքական գործիչը, որի շուրջ կհամախմբվեր ընդդիմությունը եւ կառաջադրեր միասնական թեկնածու, ի վերջո, հնարավո՞ր եք համարում այդ միասնությունը»: Պատասխան․ – «Չի լինի: Ես կարծում եմ, այս ընտրություններում՝ ոչ: Սերժ Սարգսյանին այլընտրանքային թեկնածու, որն ունի այդ նույն չափ փորձ, եւ միեւնույն ժամանակ ետեւում կա համախմբված այդպիսի ուժ, նման մարդ հիմա գոյություն չունի: Տներում նստած շատ խելոք մարդիկ կան, խոսքը դրա մասին չի, այլ քաղաքական դաշտում մարդ, որի ետեւում կա մեծ քաղաքական ուժ, նաեւ փորձ եւ կարող է ընտրվել, այս պահին միայն ինքն է»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է․ – «Հանրապետական կուսակցության վերջին համագումարը իսկապես Բրեժնեւի ժամանակների ԽՄԿԿ համագումարները հիշեցրեց․ ընկեր Սերժ Սարգսյանի ճառը, բուռն, երկարատեւ ծափահարություններ, առաջավոր բանվորների եւ կթվորուհիների ոգեւորված ելույթներ՝ ՀՀԿ-ի դեպքում նրանց փոխարինել էին երիտասարդ արվեստագետներն ու մտավորականները, եւ այլն։ Միաձայն ընդունվող որոշումներն ու անշեղորեն կենսագործելի ոգով արտասանված ելույթները ինչ-որ տեղ հասկանալի էին՝ ե՛ւ Սերժ Սարգսյանն է իր քաղաքական կարիերան սկսել ԽՄԿԿ կոմկուսի շարքերում, ե՛ւ համագումարի պատվիրակների մեծամասնությունը։ Բայց խնդիրն էլ հենց այն է, որ սովետական ժամանակների հետ նմանությունը միայն առերեւույթ է։ Իրականում Հայաստանն այսօր բոլորովին այլ իրավիճակում է, որքան էլ Սերժ Սարգսյանը հոգով-սրտով ցանկանա վերադարձնել խորհրդային ամբողջատիրական համակարգը»։

«Ժամանակ»-ը զրուցել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանի հետ։ Լրագրողը նկատում է․ – «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերջերս հայտարարել էր, թե Եվրասիական միությունը ԽՍՀՄ-ը վերակենդանացնելու փորձ է, եւ որ իրենք դա թույլ չեն տա»։ Պատասխան․ – «Իմ կարծիքով` դա ԽՍՀՄ-ի վերականգնում չի կարող լինել, որովհետեւ հենց այն պետությունները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Եվրասիական ինտեգրման խնդիրներին, դուրս են եկել ԽՍՀՄ կազմից: Այստեղ միգուցե աշխարհաքաղաքական կամ ազդեցությունների գոտիների հետ կապված հեռահար խնդիրներ կան: Ես չեմ կիսում այդ տեսակետը: Գուցե ստեղծվող կառույցը կարող է աշխարհաքաղաքական նոր բալանսի հնարավորություն ստեղծել՝ զուտ տնտեսական կարողությունները կամ տնտեսական համախմբումն ի նկատի ունենալով, բայց որ ստեղծվի նոր ֆորմացիա նոր գաղափարական հենքի վրա, չի կարող լինել»:

 
Դիտել են 93 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info