Ընտրողների ցուցակների ճշգրտումը՝ ուշադրության կենտրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1356079416,4534Դեկտեմբերի 19-ին Երևանի «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ Ոստիկանության աշխատակիցների և IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակը Ոստիկանության կողմից բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքներին օժանդակելն է: Ոստիկանությունը և IFES-ը համատեղ իրականացնելու են դռնեդուռ այցեր, որոնք կոչված են լինելու իրազեկելու քաղաքացիներին հաշվառվելու, վերահաշվառվելու կամ հաշվառումից դուրս գալու անհրաժեշտության և կանոնակարգերի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ԱՎՎ պետ Հովհաննես Քոչարյանը, IFES ներկայացուցիչները, մի շարք ոստիկաններ և հասարակական կազմակերպությունների անդամներ:
Բացման խոսքով հանդես եկավ IFES ներկայացուցիչ Արսեն Մկրտչյանը:
Հանդիպման մասնակիցներին ողջունեց Արթուր Օսիկյանը:
Ոստիկանության պետի տեղակալը, կարևորելով գործընթացը, նշեց, որ աշխատանքը, որն այժմ արվում է իսկապես ողջունելի է, քանզի հետապնդում է մեկ կարևորագույն նպատակ, այն է` հասարակությանը հուզող գլխավոր հարցերից մեկի`ընտրողների ցուցակների ճշգրտումը:
Հանդիպման ընթացքում հատկապես կարևորվեց դռնեդուռ այցերի ծրագրի իրականացման շրջանակներում ուսուցանող-կամավորներին ոստիկանների կողմից մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանցման նշանակությունը` հետագայում ավելի լավ արդյունքների ապահովման հարցում:
Քննարկվեցին նաև համատեղ գործողությունների ուղղությունները, միջոցառումների ժամանակացույցն ու կատարվող աշխատանքների ծավալը:

 
Դիտել են 31 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info