«Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի առաջին փուլի հաղթողները ստացան նվերներ «ԱրմենՏել» ընկերության կողմից

beelineAM«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի առաջին փուլի հաղթողներին: Պարգևատրման արարողությունն անցկացվեց Խանջյան 35 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում:

115 մարդ դարձան առաջին փուլի հաղթող: Գլխավոր մրցանակը` պլանշետային համակարգիչ Samsung GT-P 7300, շահեց Ալինա Ե.-ն քաղաք Երևանից: Գագիկ Ա.-ն քաղաք Սևանից, Ռաֆիկ Մ.-ն քաղաք Աշտարակից, ինչպես նաև երևանցիներ Կարեն Պ.-ն և Վահե Ղ.-ն արժանացան նեթբուք Lenovo IdeaPad S10-3 մրցանակին: Իրենց հասցեատերերին գտան նաև Samsung GT-I 9001 և Nokia E 72 սմարթֆոները: Ընդհանուր առմամբ, խաղարկվեց 10 սմարթֆոն և 100 Beeline USB-մոդեմ:

«ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի առաջին փուլի հաղթողներին և հայտնում շնորհակալություն մասնակցության համար:
Նախընտրելով «ՍուպերՄիքս» սակագնային փաթեթը` Դուք ընտրել եք հարմարավետ և մատչելի փաթեթ, որի առանձնահատկություններից է նաև Ինտերնետի ցածր սակագինը: Թող այս ամանորյա նվերները` պլանշետները, նեթբուքերը և սմարթֆոները Ձեր նախընտրած սակագնային փաթեթի հետ միասին դարձնեն Ամանորյա տոները ավելի հաճելի` պարգևելով Ձեզ դրական զգացմունքներ և հաճելի րոպեներ Ձեր հարազատների և ընկերների հետ շփման ժամանակ», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նշենք, որ վիճակախաղն անց է կացվում 2012թ.-ի դեկտեմբերի 14-ից մինչև 2013թ.-ի հունվարի 17-ը ներառյալ: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է 575 մրցանակ: «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ֆիզիկական անձիք, ովքեր սկսած 2012թ.-ի դեկտեմբերի 14-ից ձեռք կբերեն «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթ, կարող են ուղարկել USSD-հրահանգ *222# կարճ համարին և դրանով իսկ հաստատել իրենց մասնակցությունը մրցույթին: Գրանցումն անվճար է: Մասնակցությունը գովազդային վիճակախաղին չի ենթադրում հետագա գործողություններ բաժանորդի կողմից:

Հատուկ համակարգչային ծրագիրը, յուրաքանչյուր շաբաթ պատահականության սկզբունքով, կորոշի հաղթողներին այն մասնակիցների ցանկից, որոնք գրանցվել են նախորդ 7 օրերի ընթացքում: Յուրաքանչյուր հեռախոսահամար հնարավորություն կունենա մասնակցելու խաղարկությանը միայն մեկ անգամ: Գովազդային վիճակախաղի հաղթողները կտեղեկացվեն «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցների կողմից իրենց մրցանակի մասին` այն հեռախոսահամարով որից ուղարկվել է վիճակախաին մասնակցելու USSD-հրահանգը:

«Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի շրջանակում գործարկվել է հատուկ կայք www.2013.beeline.am, որտեղ գրված է հաղթողների ազգանունները և անվան առաջին տառերը: Վիճակախաղի կայքում տեղադրված է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի կանոնների և անցկացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

 
Դիտել են 260 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info