Հայաստանի փոքր ՀԷԿ-երը հետազոտել է IFC-ն

IFC-ի “Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման” ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանում գործող մի շարք փոքր ՀԷԿ-երի տեխնիկական զննում` առկա խնդիրների բացահայտման եւ բարելավման նպատակով:

Հետազոտության արդյունքում ներկայացվել են առաջարկություններ` շինարարական նյութերի որակի, նախագծային եւ շինարարական անհամապատասխանությունների եւ էլեկտրական համակարգի որակի բարելավման վերաբերյալ, որոնց իրականացման արդյունքում կապահովվի ՀԷԿ-երի հուսալի եւ անվտանգ շահագործումը:

Ծրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանը ասել է, որ IFC-ի կողմից իրականացրած տեխնիկական զննման արդյունքները կարեւոր նյութ կհանդիսանան թե նախագծող կազմակերպությունների, թե ՀԷԿ-երի սեփականատերերի համար:

“IFC-ի առաջարկությունների իրականացման արդյունքում կբարձրանա ՀԷԿ-երի արդյունավետությունը, ինչն իր հերթին կնպաստի երկրի էներգետիկ ինքնաբավությանը”,– նշել է Տիգրան Փարվանյանը:

 
Դիտել են 95 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info