Երեւան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ 97+250 տեղամասում (Ելփին-Չիվա հատված) գարնանային առատ տեղումների հետեւանքով առաջացած փլվածքի վերանորոգման նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են

Նախագծման աշխատանքներին զուգահեռ երկու ողղությամբ ապահովվել է մայրուղու անցանելիությունը` պահպանելով անվտանգության կանոնները: Առաջիկա օրերին կսկսվեն փլվածքի վերանորոգման շինարարական աշխատանքները:
Շատին-Եղեգիս ճանապարհի 1-ին կմ-ի սողանքային հատվածի վերանորոգման նախագիծը նույնպես պատրաստ է, եւ ճանապարհին հարակից հողերի օտարման խնդիրները լուծվելուց հետո` կսկսվեն շինարարական աշխատանքները:

Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 365 կմ-ում փլվածքի հետեւանքների վերացման նպատակով ճանապարհի վերանորոգման նախագծման աշխատանքները կավարտվեն հունիսի 27-ին:
Նշենք, որ երկու տասնյակից ավելի վթարային ճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների վերանորոգման աշխատանքները կսկսվեն հուլիսի 1-ից:

Ինչ վերաբերվում է վթարված ճանապարհներին անվտանգության պահպանման նպատակով հատուկ նշանների տեղադրմանը, ապա տեղեկացնենք, որ այդ նշաները վթարների առաջին իսկ օրվանից տեղադրված են ճանապարհներին, եւ այդ մասին ինֆորմացիան լուսանկարներով դրված է նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքէջում:

 
Դիտել են 105 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info