Աստղագուշակ 7.01.-13.01-2013

astxagushakԽոյեր-Շաբաթը կբնորոշվի շփումներով և ձեռքբերումներով։ Մտքերն ու Երևակայությունն, որոնք կհամակեն Ձեզ, կարող են կյանքի կոչվել և՛ բարոյական, և՛ նյութական բավարարվածություն պարգևել Ձեզ։ Հավանաբար տղամարդիկ ռոմանտիկ հանդիպման են սպասում, որը կանցնի հաճելի մթնոլորտում։

Ցուլեր-Ուշադրություն դարձրեք ժամկետներին, եղեք ճշտապահ։ Այս շաբաթը կստիպի Ձեզ ազատ և նպատակասլաց լինել։ Լավ մտածված արարքներն անպայման հաջողություն կբերեն։ Չի բացառվում որ անակնկալ նվերներ լինեն։ Վստահեք Ձեր ուժերին և ուշադրություն դրաձրեք Ձեր բյուջեին։

Երկվորյակներ-Ապագայի պլանավորման շաբաթ է։ Շատերի մոտ կուժեղանա կանխազգացումը և ապագան կանխատեսելու ունակությունը։ Առջևում սպասվում են հաճելի անակնկալներ։ Որպեսզի խուսափեք սխալներից, վերհիշեք անցյալը, վերլուծեք անցած ուղին։ Այդ դեպքում ավելի լավ կպատկերացնեք ապագան։

Խեցգետիններ-Սկսվում է զգացմունքային նոր շրջան կապված կենսական ուժերը ճիշտ ուղղությամբ տանելու ունակության հետ։ Մարդիկ, որոնց հետ կծանոթանաք այս շաբաթ, Ձեր կյանքում մեծ դեր կխաղան։ Հաջող շաբաթ է ծանոթության գործարքներ կնքելու, նշանդրեքի, հարսանիքի համար։

Առյուծներ-Բարենպաստ շաբաթ է, որը թույլ կտա Ձեր ընդունակությունները ցուցադրել տարբեր ոլորտներում։ Կուժեղանա ինտուիցիան և կանխատեսելու շնորհքը։ Կակտիվանա հասարակական գործունեությունը։ Շատերն օգտակար կապեր և ծանոթություններ կհաստատեն։ Բծախնդիր եղեք շփումների մեջ։

Կույսեր-Լավ շաբաթ է ճամփորդություննհրի, զբոսանքի, համար։ Շատերը կցանկանան թողնել միապաղաղ հոգսերն ու մեկնել այնտեղ, ուր կիզիչ արևն ու արմավենիններն են։ Շաբաթվա երկրորդ կեսին ուշադրություն դարձրեք Ձեր առողջությանը։ Այս նշանի տակ ծնված մարդկանց ժամանակավոր կլքի գործիմացությունը:

Կշեռքներ-Ամենից հավանական է, որ հենց այս շաբաթը թույլ տա Ձեզ լուծել ընտանեկան խնդիրները։ Կանայք կարող են պաշտպանել սեփական կյանքի իրավունքը, դրսևորել իրենց մասնագիտական ընդունակությունները։ Ուշադրություն դարձրեք Ձեր առողջությանը։ Խիստ անցանկալի է ֆիզիկական գերլարվածությունը։

Կարիճներ-Շաբաթը խորհրդանշում է էներգետիկ դաշտի և ուժերի բարձրացում։ Միջադեպերի անսպասելի ընթացքը կարող է ստիպել Ձեզ տրամադրել ամբողջ ուժերը Ձեր սկզբունքները պաշտպանելու գործին։ Խուսափեք մեծամտությունից և բարձր տոնով խոսելուց։ Հանգիստն անցկացրեք ընտանիքի հետ։

Աղեղնավորներ- Բարենպաստ շաբաթ է երկարատև ճանապարհորդության, նոր հրապուրանքների, շփումների, սիրո, ստեղծագործելու համար։ Կրակը՝ Ձեր տարերքը, նախատեսում է շարժում և ավերում հանուն նորի ստեղծմանը։ Ավելի ուշադիր եղեք մոտ մարդկանց նկատմամբ, շրջապատեք նրանց հոգատարությամբ։

Այծեղջյուրներ-Բարենպաստ շաբաթ է ուսանողների, ստեղծագործողների համար։ Հավանաբար ստեղծագործական ակտիվությունը կբերի երկար սպասված արդյունքների։ Կարող եք Ձեր առջև դնել ամենահամարձակ խնդիրներ։ Մի հրաժարվեք ընկերների և համագործակիցների օգնությունից։

Ջրհոսներ-Այս շաբաթ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ կհասցնեք անել Դուք, ինչպես նաև նպատակի ճիշտ ընտրությունից։ Մտածեք արդյո՞ք պետք է փոխել Ձեր ծրագրերը, կամ՝ փորձեք բոլորովին այլ մարտավարություն։ Բոլոր դեպքերում Ձեզանից կպահանջվի զգուշություն և կշռադատություն ցուցաբերել։

Ձկներ-Շաբաթը բարեհաջող է գործուղման, ճանապարհորդության, հյուր գնալու կամ ընդունելու համար։ Հավանական են լուրեր, որոնք Ձեզ հանկարծակիի կբերեն, կամ էլ կստիպեն փոխել Ձեր ծրագրերը։ Այս շաբաթ կարելի է վերցնել կամ տալ պարտքով գումար։ Որոշեք Ձեր համար կարևոր ուղղությունը և աշխատեք դրա վրա։

 
Դիտել են 1468 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info