Աստղագուշակ 14.01.-20.01-2013

astxagushakԽոյեր- Այս շաբաթ բավականին շատ անելիք կունենաք, աշխատավայրում Ձեզ պա­տասխանատու գործեր կհանձնարարեն։ Ամեն ինչ պետք է անեք միայնակ:

Ցուլեր-Այս շաբաթ լուրջ ընտրության առջև եք կանգնելու, մտաելու շատ բան կունենաք։ Վստահ եղեք, որ հարազատները միշտ աջակցելու են Ձեզ։

Երկվորյակներ-Նպատակների իրականացման համար լավ պայմաններ կստեղծվեն։ Կասկածամիտ ընկերներին թույլ մի՛ տվեք Ձեզ մոլորեցնել, ինքներդ լավ գիտեք Ձեր անելիքը։

Խեցգետիններ-Ձեր կյանքում լավ ժամանակահատված է սկսվում, ի ուրախություն Ձեզ, հնա– րավորություն կունենաք զբաղվելու Ձեր սիրած աշխատանքով։

Առյուծներ-Առանց տատանվելու, զբաղվեք այն գործով, որը Ձեզ մեծ շահույթ է խոստա­նում։ Հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ Դուք պետք է ապահովեք ընտանիքի բարօրությունը։

Կույսեր-Շաբաթը որևէ բանով չի առանձնանա, ամեն ինչ կնթանա իր հունով։ Ու­րախալին այն է, որ կկարողանաք վերջապես մի փոքր հանգստանալ։

Կշեռքներ-Արժե ավելի ուշադիր լինել առողջության նկատմամբ։ Եթե ինչ-որ բան Ձեզ անհանգստացնում է, ապա խելամիտ կլինի, որ ժամանակին զբաղվեք դրա լուծմամբ:

Կարիճներ-Շաբաթը կարծես ստեղծված է կարևոր հանդիպումների համար, դրանք կարող են լինել թե գործնական և թե՛ անձնական բնույթի։ Մտածելու շատ բան կունենաք:

Աղեղնավորներ-Այս շաբաթ Ձեր կողմից ակտիվություն ցուցաբերելն այնքան էլ ցանկալի չէ։ Միառժամանակ պետք է կողմ քաշվեք և թույլ տաք, որ դեպքերն ընթանան իրենց հունով:

Այծեղջյուրներ-Վերջին ժամանակներս Դուք վախենում եք քայլեր ձեռնարկել, այնինչ, այսօր նույն տեղում դոփելն անթույլա տրելի է։ Խորհեք և որոշում կայւսցրեք։

Ջրհոսներ-Պատրաստ եղեք տարաբնույթ փոփոխությունների։ Որքան էլ սկզբում մեծ լինի անհանգստությունը, վստահ եղեք, որ ամեն ինչ Ձեզ համար լավ ելք է ունենալու։

Ձկներ-Այս շաբաթ Ձեզ համար շատ կարևոր է ժամանակը ճիշտ օգտագործելը։ Անելիքը շատ է, և Դուք պետք է ամեն ինչ հասցնեք։ ժամանցի մասին կմտածեք հետո։

 
Դիտել են 937 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info