Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի վերաբերյալ մամուլի ասուլիսը

1_1Հունվարի 17-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանի մամուլի ասուլիսը` ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի համար կադրերի պատրաստման և վերապատրաստման «Սփյուռք» ամառային դպրոց 2013թ. ծրագրի վերաբերյալ, որին մասնակցեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռ. Մարկոսյանը:
Պարոն Մխիթարյանը նշեց, որ ծրագիրը ՀՀ սփյուռքի նախարարությունը սկսել է իրականացնել 2011 թվականից երկու ուղղությամբ` երիտասարդ առաջնորդների և լրագրողների ամառային դպրոցներ, որոնց մասնակցել է շուրջ 50 սփյուռքահայ:
Ի սկզբանե ծրագրի նպատակն է եղել աջակցել Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև` համայնքների ինքնակազմակերպմանը, ստեղծել փոխադարձ ճանաչողական դաշտ, կապել Հայրենիքի հետ:
2012թ. Երևանի պետական համալսարանի հետ համատեղ հիմնվեց «Սփյուռք» ամառային դպրոցը` հինգ ուղղություններով` Հայոց լեզվի արագացված ուսուցում (արեւմտահայերեն և արեւելահայերեն և լեզվի իմացության մակարդակին համապատասխան խմբերով), ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վերապատրաստում, կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների վերապատրաստում, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների պատրաստում ու Սփյուռքի լրագրողների վերապատրաստում:
Այս հինգ ուղղություններով նախատեսված 70 մասնակցի փոխարեն «Սփյուռք» ամառային դպրոցը 2012 թ. 20 երկրից ընդունեց 131 սփյուռքահայ:
Համահայկական ծրագրերի վարչության պետը նշեց նաև, որ 2012թ. ծրագիրն ունեցավ աջակիցներ, որոնցից էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը:
Տպագրվեց «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոց 2011-2012» դասընթացի մասնակիցների այցելությունների ու հանդիպումների, արշավների և արկածների մասին պատմող ալբոմ:
Պարոն Մխիթարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում «Սփյուռք» ամառային դպրոցի գործունեության ապահովումը, հայապահպանությունը խթանելու նպատակով Սփյուռքի հայկական կառույցների ներկայացուցիչների մասնագիտական որակների բարձրացումը դարձել է 2013թ. ՀՀ Կառավարության գործունեության գերակա ուղղություններից մեկը:
Այս տարի ևս «Սփյուռք» ամառային դպրոցը կիրականացվի 5 ուղղությամբ: Կկատարելագործվի դասավանդման մեթոդիկան, կընդլայնվի թեմատիկ ընդգրկումը, մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը:
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռ. Մարկոսյանը նշեց, որ Հայաստանի մայր բուհը, հանդիսանալով հայագիտության կետրոններից մեկը, խիստ կարևորում է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը: «Շատ կարևոր են համալսարանականների և Սփյուռքի մեր մասնակիցների շփումները: Նրանք մտերմանում են իրար հետ և արդյունքում ունենք համատեղ իրականացված մի շարք հետաքրքիր ծրագրեր, նախաձեռնություններ ինչպես Հայրենիքում, այնպես էլ` Սփյուռքում», – ընդգծեց ԵՊՀ պրոռեկտորը:
Ասուլիսի ընթացքում մասնակիցներին տրվեց ՀՀ սփյուռքի նախարարության հրատարակած Ամառային դպրոցի մասին պատմող պատկերազարդ թերթոնը, իսկ վարչության պետը ներկայացրեց 2013թ. ծրագրի իրականացման ժամանակացույցը. մասնակիցների ընտրությունը կկատարվի մինչև մայիս ամսվա վերջ, իսկ դասընթացները կկազմակերպվեն հուլիսի 8-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին:

 
Դիտել են 65 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info