Հունվարի 18-ի մամուլ

mamul«Ժամանակ»-ը «Բիձինան եկավ մեր բակը» վերնագրի ներքո գրում է. – «Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ ժամանեց Հայաստան, եւ ինչպես ցույց է տալիս այն դիմավորումը, որ օդանավակայանում արժանացրել են Բիձինա Իվանիշվիլիին, նրան Հայաստանում ընդգծված կերպով են բարձր մակարդակով ընդունում։ Օդանավակայանում նրան ընդունել են անմիջականորեն վարչապետի մակարդակով, թեեւ պատահում է, երբ անգամ այլ երկրների նախագահներին նախարարի մակարդակով են դիմավորում։ Բացի այդ` օդանավակայանում Հայաստանի կառավարական պատվիրակությունը բավական պատկառելի էր։ Ըստ ամենայնի, պաշտոնական Երեւանը փորձում է տպավորություն թողնել Իվանիշվիլիի վրա եւ նրան տրամադրել ջերմ մթնոլորտի։ Միգուցե այստեղ դեր է կատարում նաեւ այն, որ Երեւանի եւ Իվանիշվիլիի հարաբերության մասով եղան մամուլի հրապարակումներ, թե Հայաստանի իշխանությունները Վրաստանի խորհրդարանի ընտրությանը աջակցություն են ցուցաբերել Սաակաշվիլիի կուսակցությանը։ Դրանից հետո Երեւանում Սաակաշվիլիին բավական ջերմ ընդունեցին ԵԺԿ-ի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում։ Երեւի թե Երեւանում համարում են, որ Սաակաշվիլիի պահով այդքանը բավարար է, եւ հիմա ժամանակն է հարաբերություններ կառուցել Իվանիշվիլիի հետ, առավել եւս, եթե նրան հաջողվի Վրաստանի հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ։ Այս դեպքում, եթե Հայաստանի իշխանության եւ Իվանիշվիլիի միջեւ հարաբերությունները բարվոք չլինեն եւ չբերվեն, այսպես ասած, «պատմական մինիմումի» մակարդակի, ապա վրաց – ռուսական հարաբերության կարգավորումը կամ թեկուզ կարգավորման գործընթացը կարող է Հայաստանի համար անցնել բազմաթիվ ռիսկերով»։

«Հրապարակ»-ը «Եվ դո՞ւ, ՀԺԿ» վերնագրի ներքո գրում է. – «ՀԱԿ-ում տեղի ունեցող զարգացումները ձնագնդի էֆեկտ են ստանում։ Չորեքշաբթի տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստն այդպես էլ որեւէ լուրջ հարց չի քննարկել, բացի Սասուն Միքայելյանի հարցազրույցից, որին որոշել են չպատասխանել, որպեսզի է՛լ ավելի չբարդացնեն առանց այդ էլ բարդ վիճակը։ Միեւնույն ժամանակ փորձել են հասկանալ, թե ինչու է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ, Աջափնյակի ՀԱԿ պատասխանատու Պետրոս Գեւորգյանը փակել ՀԱԿ գրասենյակի դռները, ինչի արդյունքում ԺՀԿ-ն ստիպված է եղել նիստ գումարել «Ազատ դեմոկրատների» գրասենյակում։ ՀԱԿ-ում դա անթույլատրելի են համարել։ Քաղխորհրդի այդ նիստից հետո, ինչպես նաեւ վերջին շրջանում ստեղծված իրավիճակը լցրել է նաեւ Գերմանիայից նոր վերադարձած, կրկին քաղաքական գործընթացների մեջ ներգրավված ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համբերության բաժակը եւս, որն առանց այն էլ լիքն էր ՀԱԿ-ի` կուսակցություն դառնալու խոսակցությունների ֆոնին։ Ինչպես տեղեկացնում են ՀԺԿ մեր աղբյուրները` առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հրավիրվելու է ՀԺԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ, որտեղ պետք է քննարկվի իրենց` ՀԱԿ-ում գտնվելու նպատակահարմարության հարցը։ Խնդիրն առնչվում է հատկապես ՀԱԿ ներքին ժողովրդավարությանը, որովհետեւ այնտեղ որոշումները կայացվում են միանձնյա։ Ըստ ամենայնի, այդ նիստում որոշում կկայացվի, որ ՀԺԿ-ն դուրս է գալիս ՀԱԿ-ից»։

«Ժողովուրդ»-ը, վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները, գրում է. – «Գազի սակագնի շուրջ կայացվել է վերջնական որոշում. ապրիլի 1-ից «Գազպրոմ»-ը Հայաստանին գազը վաճառելու է 1000 խորանարդ մետրը 240 դոլարով` այժմյան 180 դոլարի փոխարեն։ […] Շրջանառվող լուրերի համաձայն` գազի սակագնի բարձրացման հետեւանքները ժամանակավորապես զսպվելու են «ՀայՌուսգազարդ»-ի գերշահույթների հաշվին, քանի որ ՀՀ սահմանին գազը գնում են 180 դոլարով, սակայն ՀՀ բնակչությանը վաճառում 340-ով։ Իսկ արդեն նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց գազի սակագինը կբարձրանա նաեւ սպառողների համար»։

 
Դիտել են 48 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info