Աստղագուշակ 4.02.-10.02-2013

astxagushakԽոյ-Շաբաթվա առաջին կեսը կանցնի վառ ու հագեցված: Ժամանակը նպաստավոր է կարևոր գործեր սկսելու կամ ավարտելու համար: Շտապեք քանի դեռ աստղերը բարեհաճ են: Երկրորդ կեսից ստիպված կլինեք դիմել ծայրահեղ քայլերի: Մանրամասն ծրագրավորեք ցանկացած քայլ, կողմնորոշվեք ստեղծված իրավիճակում և շարժվեք առաջ:

Ցուլ-Շատ շուտով ձեզ կձանձրացնի առօրյա եռուզեռը և դուք կցանկանաք նոր տպավորություններ ստանալ: Նման տրամադրությունը կանդրադառնա աշխատանքի վրա, այնպես, որ կարևոր և անհետաձգելի գործերը տեղափոխեք շաբաթվա սկիզբ: Որպեսզի խուսափեք կիրակի օրն իզուր տեղը դրամ վատնելուց, նախապես պլանավորեք ձեր ծախսերը:

Երկվորյակներ-Դուք կհայտնվեք զգացմունքների շրջապտույտում: Տրամադրությունը կլինի փոփոխական` երջանկությունից մինչև հիասթափություն: Շաբաթվա սկզբին ձեր ծրագրերը մի վստահեք ծանոթ մարդկանց: Կարող եք զբաղվել սպորտով, հետևել արտաքինին: Ցանկալի կլիներ ուշադրություն դարձնեիք սիրելիին: Նա զգում է ձեր կարիքը:

Խեցգետին-Շաբաթվա սկզբից դուք պիտի զբաղվեք նոր գործերով, լուծեք ծագած խնդիրները, և ոչ միայն աշխատավայրում : Ընտանիքը ձեզանից ավելի մեծ ուշադրություն կպահանջի: Մի առարկեք նրանց, այլապես չեք խուսափի վեճերից: Շաբաթը բարեհաջող կդասավորվի առողջապահության և հարակից ոլորտի աշխատողների համար:

Առյուծ-Առյուծները կունենան բազմաթիվ նոր մտքեր և նախաձեռնություններ, սակայն դրանցից շատերը կձանձրացնեն ձեզ միանգամից: Բայց կլինեն նաև այնպիսիք, որոնք կունենան կայուն ապագա: Գործնական նման ակտիվության պայմաններում դուք ժամանակ չեք ունենա անձնականին ուշադրություն դարձնելու համար, ինչն այնքան էլ ցանկալի չէ:

Կույս-Աշխատավայրում որոշակի փոփոխություններ կատարելու և ֆինանսական դրությունը կայունացնելու փորձերը կույսերի համար հաջող չեն լինի: Սիրային ասպարեզում կունենաք հաջողություններ: Ստեղծագործող կույսերը նույնպես կարող են ուրախանալ, օգտագործեք հարմար պահը և բռնեք ձեր հաջողությունը:

Կշեռք-Թվում է, թե կշեռքներին չեն գնահատում ըստ արժանիքների: Սակայն դա այդպես չէ. աստղերը բարեհաճ են ձեր նկատմամբ և ,եթե չլինեին այն կասկածները ապա կհասնեք մեծ հաջողությունների : Շաբաթվա երկրորդ կեսից իրավիճակը կպարզվի և կազատվեք բարդություններից ու կիարգործվեն ձեր ծրագրերը:

Կարիճ-Նույնիսկ հավասարակշռված կարիճներն այս շաբաթ կնկնեն սիրո ցանցի մեջ և կվերածվեն անուղղելի ռոմանտիկների: Այս շաբաթ սկսված հարաբերությունները կլինեն շատ լուրջ և երկարակյաց: Բացառված չէ մասնակցեք տոնախմբության կամ խնջույքի:

Աղեղնավոր-Աղեղնավորների մոտ կուժեղանա փոփոխությունների զգացողությունը: Դուք կցանկանաք փոխել բնակարանի տեսքը, ինչի համար միջոցներ կպահանջվեն: Ոչ մի դեպքում ժամանակը մի վատնեք առանց աշխատանքի` այնտեղ նույնպես կլինեն փոփոխություններ:

Այծեղջյուր-Աշխատավայրում առանձնակի փոփոխություններ չեն լինի: Ձեր մտքերը սևեռված կլինեն դրամ վաստակելու ուղղությամբ: Շաբաթվա վերջին ցանկություն կառաջանա` կենցաղային իրերի համար որոշակի դրամ ծախսելու: Իշխելու տենչը և անբարյացկամությունը ընտանիքի անդամների նկատմամբ կհանգեցնի լուրջ վեճի:

Ջրհոս-Եթե որոշել եք փոխել ձեր իմիջը կամ մասնագիտությունը ,ապա այս շաբաթը հենց ձեզ համար է: Ամենից հուսադրողն այն է, որ այդ որոշումը դրականորեն կնդունվի ընտանիքի անդամների կողմից: Աստղերը կպարգևեն ձեզ անսպառ էներգիա:

Ձկներ-Շաբաթը կարող է սկսվել անակնկալով, դուք կիմանաք կարևոր լուր կամ գաղտնիք: Արժե արդյոք պատմել մյուսներին այդ մասին: Խորհուրդ չէին տա աստղերը` դա չի համապատասխանի ձեր շահերին Լավ կլինի պահեք ձեր մեջ , իսկ հարմար պահին ` օգտագործեք:

 
Դիտել են 682 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info