ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց «Կիլիկյան» դպրոց

dproc2_1Փետրվարի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Երևանում գործող «Կիլիկյան» դպրոց:
Նախարարը, արդեն ավանդական դարձած այցելության ընթացքում հանդիպեց դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ, տեղեկացավ, որ ժամանակի ընթացքում բնականոն հունի մեջ են ընկել դասապրոցեսը, դպրոցական առօրյան: Նախարար Հ. Հակոբյանը զրուցեց նաև երեխաների ընտանիքներին վերաբերող հիմնախնդիրների շուրջ՝ տեղեկանալով նրանց հուզող հարցերին:
«Կիլիկյան» դպրոցը ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ջանքերով, «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպության աջակցությամբ: Դպրոցը գործում է հոկտեմբերի սկզբից Երևանի Նար -Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում:
Ներկայումս «Կիլիկյան» դպրոցում սիրիական կրթական ծրագրով, արաբերենով կրթություն ստանալու ցանկություն են հայտնել Հայաստանում գտնվող սիրիահայերից շուրջ 300-ը:
Հանդիպման ընթացքում նախարար Հ. Հակոբյանը 6-րդ դասարանցի Գարի Պապօղլյանին փոխանցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, որում հանրապետության նախագահը շնորհակալություն էր հայտնում պատանուն Ամանորի յուրօրինակ նվերի՝ «Վերադարձ» կոչվող նկարի համար:
Նախարարը հայտարարեց նաև Սփյուռքի նախարարության` «Հայրենիք քեզ այսպիսին եմ տեսնում» ստեղծագործությունների մրցույթի մասին, որի արդյունքները կամփոփվեն հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Հանդիպման ավարտին աշակերտներն ասմունքեցին ու երգեցին՝ ներկայացնելով Հայաստանում գտնվելու ընթացքում սովորածը: Նախարար Հակոբյանը հավաստիացրեց երեխաներին, որ նրանց ուսման առաջադիմությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է լինելու. «Ձեր հերոսությունը ձեր բարձր առաջադիմությունը պետք է լինի, դուք պետք է շատ լավ սովորեք, դառնաք գրագետ, մրցունակ, խելացի մարդիկ»:

 
Դիտել են 80 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info