Փետրվարի 8-ի մամուլ

mamul«Հրապարակ»-ը գրում է. – «Ի՞նչն է ավելի շատ եռանդ պահանջում` ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվե՞լը, թե՞ կուսակցություն ձեւավորելը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր 68 տարին պատճառաբանելով, հրաժարվեց նախագահական մրցապայքարից, պատրաստվում է իրեն նվիրաբերել ՀԱԿ դաշինքը կուսակցության վերածելու գործին»։ «Մի բան վատ է, որ այս որոշումն էլ, ինչպես բոլոր նախորդները, կայացվել է միանձնյա` առաջնորդի կողմից, առանց քննարկման, առանց գործընկերների կարծիքը հարցնելու», – ընդգծում է թերթի խմբագիրը։

Թեման շարունակում է «Ժամանակ»-ը` գրելով. – «Կասկած չկա, որ նրա [Տեր-Պետրոսյանի] համակիրները այս որոշումն ընդունելու են որպես քաղաքական իմաստնության եւ հեռատեսության հերթական դրսեւորում` փորձելով գտնել բացատրություններ, թե ինչպես է այդ կուսակցությունը ծվեն-ծվեն անելու ավազակապետությունը։ […] ՀԱԿ-ի կուսակցականացումը, որը, ըստ էության, դե ֆակտո վաղուց արդեն իրականություն է եւ ընդամենը ամրագրվելու է դե յուրե, ինչ-որ առումով «ինքնակապիտուլյացիայի» պես մի բան է։ ՀԱԿ առաջնորդն ու նրա համակիրները դրանով խոստովանում են, որ տապալել են այն գաղափարները եւ արժեքները, որոնք դրված էին 2008 թվականի ժողովրդական շարժման հիմքում, եւ որոնց ինստիտուցիոնալացումը պետք է լիներ ՀԱԿ-ը ընտրություններից հետո»։

«Ինչու՞ է Տեր-Պետրոսյանը լայն կուսակցաշինության անցնելու իր մտադրությունները հրապարակում այն ժամանակ, երբ երկրում շարունակում է ծավալվել նախագահական ընտրապայքարը», – հարցնում է «Հայոց աշխարհ»-ը` մեկնաբանելով. – «Տեր-Պետրոսյանը տեսնելով, որ ներկա ընտրապայքարից իր մեկուսացումը հանգեցրել է կոնգրեսի քայքայման գործընթացի արագացմանը, փորձում է գտնել եւ գործարկել քաղաքական այնպիսի աշխատակարգեր, որոնք թույլ կտան համախմբել նրա միջուկը արդեն որպես միասնական եւ միաձույլ քաղաքական կուսակցություն»։

 
Դիտել են 54 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info