ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը «Փոքր Մհեր» կրթահամալիրում կազմակերպել են Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված «Կորյուն» ռազմամարզական խաղի հանրապետական փուլը, որին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի թիմերը:Հանրապետական փուլում մրցույթներ են կազմակերպվել կրակային, շարային և ֆիզիկական պատրաստությունից, քաղպաշտպանությունից, մարտավարությունից, ռազմական տեղագրությունից, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կանոնադրության և ռազմարվեստի պատմության վերաբերյալ գիտելիքներից:
«Կորյուն» ռազմամարզական խաղի հանրապետական փուլի հաղթող է ճանաչվել Լոռու մարզի թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավել են Գեղարքունիքի և Շիրակի մարզերի թիմերը: Լավագույն մասնակիցները պարգևատրվել են ՀՀ ՊՆ և ԿԳՆ պատվոգրերով, շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով: