Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն Հայաստանի ապագայի

Serj_Sargsyan_1Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում փետրվարի 18-ի առավոտյան իր քաղաքացիական պարտքն է կատարել Հայաստանի գործող նախագահ, երկրորդ ժամկետի համար առաջադրված թեկնածու Սերժ Սարգսյանը:

Սարգսյանն ընտրատեղամաս է ժամանել կնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Քվեարկությունից հետո նա լրագրողներին հայտնել է, որ քվեարկել է հանուն ապահով Հայաստանի: «Ես քվեարկել եմ հանուն Հայաստանի ապագայի, հանուն մեր քաղաքացիների եւ մեր ժողովրդի ապահովության»,- ընդգծել է Սարգսյանը:

Հիշեցնենք, Հայաստանում այսօր անցկացվում են պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրությունները: Հանրապետության ողջ տարածքում ժամը 08:00-ին բացվել է 1988 ընտրատեղամաս: Ընտրելու իրավունք ունի գրեթե 2,5 մլն քաղաքացի: Որպեսզի ընտրությունները կայացած համարվեն, քվերակությանը պետք է մասնակցեն ընտրողների կեսից ավելին: Քաղաքացիները կարող են քվեարկել ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն: Ընտրացուցակներում ընտրողների թիվը մոտ 2,5 մլն է: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուները պետք է ստանան քվեների 50%-ը + 1 ձայն: Հակառակ դեպքում երկու շաբաթ անց տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:

Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:

news.am

 
Դիտել են 49 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info