Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին կոչ է արել «ընդունել ժողովրդի հաղթանակը»

Րաֆֆի ՀովհաննիսյանԵրեւանի թիվ 157 դպրոցում գտնվող 10/06 ընտրատեղամասում այսօր քվեարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո նա ասել է. «Պայքարը եղել է անհավասար, բայց ժողովուրդը կատարել է իր որոշումը եւ կողմնորոշվել է` ընտրելով իր հաղթանակը»:

«Սերժ Սարգսյանին կոչ եմ անում իր իրավասության տակ գտնվող մարզպետների, շտաբերի պետերի եւ այլոց միջոցով հետ կանչել հակասահմանադրական հակահայ արարքները», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաեւ կոչ է արել Սերժ Սարգսյանին ընդունել ժողովրդի հաղթանակը:

Լրագրողների հարցերին ի պատասխան նա ասել է, որ բոլոր գնահատականները կտա վաղը՝ ժամը 17:00-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ:

«20 տարվա մեջ ժողովուրդը առաջին անգամ նշելու է ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակը կամ պարտությունը, այլ իր կատարած ճիշտ ընտրությունը», – եզրափակել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

mediamax.am

 
Դիտել են 76 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info