Աջափնյակում վերսկսվեցին ջրաշինարարական աշխատանքները

DSC_029_1Գարնան շունչը դեռ նոր է զգացվում օդում, սակայն ՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունն արդեն վերսկսել է ջրաշինարարական աշխատանքները մայրաքաղաքում: Նպատակը ջրամատակարարման հետագա բարելավումն է Երևանում և համակարգի արդիականացումը, որպես վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման կարևորագույն նախապայմանի:
Նշված աշխատանքների շրջանակներում փետրվարի 21-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 22-ը ժամը 10.00-ն հայտարարվել էր Աջափնյակ վարչական շրջանի Հույսի Ավան, Շիրազ, Մազմանյան, Բաշինջաղյան, Մարգարյան փողոցների, Ֆուչիկի փողոցի և նրբանցքի, Հալաբյան փողոցի 41, 43, 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59, 61, 63, 65 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարման դադարեցման մասին:
Ինչպես տեղեկացրեց ընկերության ՛՛Արևմուտք՛՛ շահագործման տնօրինության ՛՛Մաշտոց՛՛ տեղամասի գլխավոր ճարտարագետ Էդգար Հայրապետյանը, այդ ընթացքում Կարմիր Խաչի հարևանությամբ, Բաշինջաղյան 1 և 2 նրբանցքներում և Մարգարյան 1 նրբանցքում նախատեսվում է իրականացնել 4 անուն բաշխիչ ցանցի գոտիավորման աշխատանքներ /վթարված փականի փոխարինում, ներցանցային հիդրավլիկական կապի անջատում/, ինչպես նաև՝ առիթից օգտվելով՝ 2 անուն վերանորոգման աշխատանքներ:
Չնայած առաջադրանքի զգալի ծավալին, ինչպես նաև ջրի շարունակվող արտահոսքին, որը խոչնդոտում է գործի ընթացքին, տեղամասի մասնագետները իրականացնում են աշխատանքներն այն հաշվարկով, որ նախատեսված ժամկետում վերսկսեն սպառողների ջրամատակարարումը:

 
Դիտել են 54 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info