«ԱրմենՏել» ընկերությունը տեղեկացնում է բջջային ցանցի տեխնիակական վերազինման մեկնարկի մասին

beelineAM«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային ցանցի ընդլայնման, զարգացման և վերազինման մեծածավալ աշխատանքների մեկնարկի մասին: Ս.թ. փետրվարի 26-ից` երկու ամսվա ընթացքում, ընկերության բջջային ցանցի ենթակառուցվացքները կանցնեն կառավարման նոր համակարգի, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի և կկատարելագործվի բջջային կապի ծառայությունների հուսալիությունը և որակն ողջ ՀՀ տարածքում:
Ցանցի վերակառուցման ամբողջ ընթացքում, կառավարման նոր համակարգի անցման հիմնական աշխատանքները կիրականացվեն ոչ ծանրաբեռնված ժամերին և կեսգիշերից հետո: Ընկերությունը տեղեկացնեւմ է բջջային կապի հնարավոր սահմանափակումների մասին: Մասնավորապես, կարող են նկատվել լրացուցիչ ծառայությունների տրամադրման ժամանակավոր դադարեցում կամ հաշվի լիցքավորման ուշացում: Ընկերությունը հայցում է իր հաճախորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար և հավաստիացնում, որ կձեռնարկի բոլոր միջոցները տեխնիկական վերազինման հետևանքով բաժանորդին պատճառվող անհարմարությունները նվազեցնելու նպատակով: Այդ պատճառով հիմնական աշխատանքները կիրականացվեն գիշերային ժամերին:
Ցանցում գրանցվելիս կամ բջջային կապի լրացուցիչ ծառայություններից օգտվելիս խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք անջատել և միացնել հեռախոսը կամ զանգահարել Բաժանորդների սպասարկման կենտրոն` (08000) 0611 կարճ հեռախոսահամարին: Ընկերության մասնագետները պատրաստ են ցանկացած ժամի լուծել առաջացող խնդիրը` հաճախորդի առաջին իսկ հարցման պարագայում:

 
Դիտել են 110 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info