Բաց նամակ հանրային հեռուստատեսության ղեկավարությանը

H1Հանրային հեռուստատեսությունը շարունակում է հանրությանը հրամցնել այն, ինչ իրենց է ձեռնտու, ոչ թե այն, ինչ կցանկանար տեսնել ու լսել հանրության այն հատվածը, ով տեղի ունեցող գործընթացներին չի նայում վարդագույն ակնոցներով: Փոխարենը եթերային ժամանակը ծախսվում է ժողովրդի ուղեղը լվացող հեռուստասերիալների ցուցադրմամբ: Մի՞թե «Գեներալի աղջիկը» կամ «Տիգրանի մոլորակը» առավել կարևոր են, քան օրինակ Ազգային ժողովում բարձրացվող և ժողովրդի լայն հատվածին հուզող հարցերի ցուցադրումը, որոնք միշտ մոնտաժվում են ու երբեք չեն հեռարձակվում: Իհարկե, գուցե նորություն չէ Հ1-ի կողմնակալ վերաբերմունքը քաղաքական տարբեր հարցերի վերաբերյալ, ինչը եթե մասնավոր հեռուստաընկերությունների դեպքում կարելի է ինչ-որ չափով հասկանալի ու ընդունելի համարել,ապա հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստատեսության դեպքում դա պարզապես անթույլատրելի եմ համարում: Տարիներ առաջ ԱԺ նիստերը հեռարձակվում էին ուղիղ եթերով, իսկ այժմ հեռարձակվում են գիշերային ժամերին, այն էլ կրճատված: Ու չնայած այն փաստին, որ կա հնարավորություն նիստերը դիտել ինտերնետային հեռարձակմամբ, համոզված եմ, որ ոչ բոլորն են օգտվում այդ հնարավորությունից, հատկապես եթե խոսքը վերաբերում է ավագ սերնդին կամ մարզային բնակչությանը:
Հակափաստարկներից խուսափելու նպատակով խոսեմ կոնկրետ փաստերով: Երեկ ինձ անհրաժեշտ էր գտնել ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի՝ նույնականացման քարտերի տրամադրման ուշացումների մասին հնչեցրած հարցի ու կառավարության կողմից դրան տրված պատասխանի տեսատարբերակը, բայց մեկի փոխարեն երկու անգամ դիտեցի «ամբողջ» նիստը և պարզվեց, որ այն չի ներառվել եթերային տարբերակում (Հ1-ի՝ 27.02.2013թ. եթեր, ժամը՝ 23:45-00:30): Համոզված եմ, որ վերոնշյալ ելույթը միակը չէր, որ դուրս էր մնացել եթերից…
Հ.Գ. Կարծում եմ Հանրայինի ղեկավարությունը պետք է փոխի իր մոտեցումներն ու լուրջ բարեփոխումներ իրականացնի, նպաստի խոսքի ազատության կայացմանը, ոչ թե սահմանափակմանը, մանավանդ որ մենք բոլորին փորձում ենք ապացուցել, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է:

ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական Արմեն Ասլյան

 
Դիտել են 105 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info