ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ ներկայացուցիչներին

4_1Մարտի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Դամասկոսի հայոց թեմի ատենապետ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին և ՀԲԸՄ անդամ Հովիկ Յորդեկյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք ծրագրերի շրջանակներում նախնական պայմանավորվածությամբ իրականացվելիք աշխատանքները:
Նախարար Հ. Հակոբյանը կարևորեց համահայկական նշանակության հիմնախնդիրների լուծմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը:
Սիրիահայերի համար Սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ-ի կողմից համատեղ իրականացվող բարեգործական ձեռնարկները ևս համագործակցության նշանակալի արդյունքներից են: ՀԲԸՄ ներկայացուցիչները նշեցին, որ իրենք վերջերս Հայաստանում գտնվող սիրիահայերին տաք հագուստ բաժանեցին, սակայն առաջիկայում նախատեսում են առավել մնայուն ու հեռանկարային ձեռնարկներ իրականացնել՝ կարևորելով նրանց աշխատանք ձեռք բերելու խնդիրը: Հ. Հակոբյանն առաջարկեց ուշադրության առանցքում պահել և օժանդակել այն սիրիահայերին, ովքեր ձեռնարկատիրական առաջին քայլերն են սկսել:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց համադրել Սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի համահայկական նշանակության ծրագրերը:

 
Դիտել են 57 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info