Մահացել է դերասան Անդրեյ Պանինը

1546053_20130307154743Մոսկվայում 50 տարեկանում մահացել է դերասան Անդրեյ Պանինը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ոստիկանության մամուլի ծառայությունը, Պանինի մարմինը գանգուղեղային վնասվածքով հայտնաբերվել է Մոսկվայի իր բնակարանում:

Իրավապահ մարմինների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ դերասանի հարազատները չորս օր շարունակ չեն կարողացել կապ հաստատել նրա հետ, իսկ հինգշաբթի Պանինի ծանոթներից մեկը եկել է նրա տուն և հայտնաբերել անշունչ մարմինը:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Պանինն ընկել է և վնասել գլուխը:

Անդրեյ Պանինը հայտնի է «Բրիգադա», «Վարորդ Վերայի համար», «Կամենսկայա», «Հարսանիք», «Սրիկանները» և այլ ֆիլմերից:

1in.am

 
Դիտել են 487 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info