ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ “Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի կրողը, եւ այդ իրավունքը պետք է լիարժեքորեն իրագործվի”:
Ինչպես հաղորդում է Այսօր.ինֆօ-ն, այդ մասին նախագահն ասել է հուլիսի 1-ին Կիեւում`հանդես գալով իր ուկրաինացի պաշտոնակից Վիկտոր Յանուկովիչի հետ համատեղ ասուլիսում:
“Լեռնային Ղարաբաղի խնդրի համար այլ լուծում չկա”, – շեշտել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով այն մասին, որ Կազանում կայացած հանդիպմանը ադրբեջանական կողմը գոյություն ունեցող փաստաթղթին մոտավորապես 10 նոր առաջարկություն ներկայացրեց, ՀՀ նախագահն ասել է.
“Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ փաստաթուղթը մշակված է այն աստիճանի, որ ցանկացած փոփոխություն կպահանջի փոփոխություններ այլ տեղերում, այլ կետերում, ենթակետերում”: