Հայ-ուկրաինական համագործակցություն

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, այսօր պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա:

Բանակցություններից հետո կողմերը ստորագրել են փաստաթղթեր՝ ուղղված մի շարք ոլորտներում հայ-ուկրաինական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և Ուկրաինայի առողջապահության նախարար Ալեքսանդր Անիշենկոն ստորագրել են համագործակցության ծրագիր, որով կշարունակվի նրանց ղեկավարած գերատեսչությունների միջև փոխգործակցությունը 2011-2013 թվականներին:

Հաշվի առնելով բժշկության և առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը` երկու երկրի առողջապահության նախարարները համաձայնել են տեղեկատվություն փոխանակել համաճարակաբանության, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, դեղերի արտադրության և որակի վերահսկման, բժշկագիտության բնագավառում վերջին ձեռքբերումների վերաբերյալ: Գործընկերները պարտավորվել են համագործակցել նաև գիտահետազոտական գործունեության, ուռուցքաբանության, տրանսֆուզիոլոգիայի, արյունաբանության, առողջարանային և վերականգնողական բժշկության ոլորտներում` իրականացնելով փորձի փոխանակում և կադրային ներուժի վերապատրաստում վերը նշված և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով հստակեցնել համագործակցության ծրագրի կատարման մեխանիզմները և սերտ համագործակցել:

 
Դիտել են 31 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info