Մարտի 14-ի մամուլ

mamul«Բարեւ մայիսյան ընտրություն։ Հացադուլավորը մտքի ճգնաժամ է ապրում», – գրում է «Հայոց աշխարհ»-ը։ «Ազատության հրապարակում հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի ամենօրյա ասուլիսները այլեւս վերածվել են տաղտկալի թամաշաների: Հոգնած զրույցների այս շարքը, իրոք, ձանձրալի է դառնում. ամեն օր լրագրողները նրան տալիս են նույն հարցերը եւ ստանում նույն պատասխանները: «Գերտերությունները թող մեզ դասեր չտան», «Ես պատրաստ եմ ընդունել Լեւոն Տեր-Պետրոսյանին», «Ես բաց եմ բոլոր քաղաքական ուժերի առջեւ նրանց հետ բոլոր հարցերը քննարկելու», «Սա Րաֆֆիի կամ Սերժի պայքարը չէ, այլ ժողովրդի պայքարն է»: Այս եւ նմանօրինակ հայտարարություններից արդեն բեզարել ենք», – նշում է թերթը։

«Առավոտ»-ը գրում է. – «Ավելի կարեւոր է այն, որ փոխվել է ինքը` Ազատության հրապարակը` այդ բառի լայն իմաստով։ Այստեղ այլեւս չեն իշխում «բետեեռ» կանայք եւ Կլարա Խաչիկովնան, այստեղ ճեմող պատանիներն իրենց չեն համարում «հեղափոխության խունվեյբիններ» եւ բարձրագույն ճշմարտության առաքյալներ, որոնց նպատակն է «շիկացած մետաղով» վերացնել ցանկացած այլախոհություն եւ բացահայտել բոլոր ծպտյալ «ծախվածներին» ու «դավաճաններին»։ Այդ դրական փոփոխության հեղինակն, անշուշտ, Րաֆֆի Հովհաննիսյանն է` իր թիմով»։

 
Դիտել են 60 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info