ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

big_1362808618_images_1ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ճանապարհահատվածը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարսի հատվածում ավտոճանապարհը փակ է` ձնահյուսի պատճառով, կատարվում են մաքրման աշխատանքներ: Ձեռնարկվում են միջոցառումներ արգելափակման մեջ գտնվող քաղաքացիներին տաք սննդով ապահովելու ուղղությամբ:

Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ ՃԿԿ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն` ՌԴ սահմանային գոտում (Վերին Լարս) ավտոճանապարհը, վրացական կողմի խնդրանքով (ձնահյուսի պատճառով) փակ է: Այժմ տվյալ հատվածում կուտակվել են մոտ 50 տրանսպորտային միջոցներ (70 քաղաքացի), որոնց թվում կան ՀՀ քաղաքացիներ, ստեղծվել են տաք սննդի ընդունման և հանգստի կետեր:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

 
Դիտել են 32 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info