Սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում են երիտասարդները

Այս տարի ՀՀ Սփյուռքի նախարարության հայապահպանական ծրագրերը հիմնականում ուղղված են լինելու երիտասարդներին:

Այս մասին այսօր ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` ներկայացնելով նախարարության գործունեության կիսամյակային հաշվետվությունը:

Նա ասել է, որ այս պահին Երեւանում ընթանում են Երիտասարդ լրագրողների դպրոցի աշխատանքները` սփյուռքի 20 լրատվամիջոցների ներկայությամբ, իսկ օգոստոսի 1-14-ը Երեւանում կաշխատի Երիտասարդ առաջնորդների դպրոցը` տարբեր երկրներից 25-30 հայ երիտասարդների մասնակցությամբ:

Սփյուռքի նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է անցկացնել Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հետազոտական աշխատանքների «Կտոր մը հայրենիք» համահայկական երիտասարդական մրցույթը եւ «Հայաստան` քեզ այսպես եմ տեսնում» նկարչական աշխատանքների ցուցահանդես:

«Սփյուռքի ամենօրյա հայկական դպրոցների կողքին նախատեսում ենք ստեղծել նաեւ 20-ից ավելի մեկօրյա հայկական դպրոցներ, ցուցաբերել մեթոդական աջակցություն, տրամադրել դասագրքեր եւ իրականացնել ուսուցիչների վերապատրաստում»,-ասել է նախարարը:

 
Դիտել են 60 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info