«Հայրենիք-սփյուռք» 4-րդ համաժողովը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 18-ին

Օգոստոսին եւ սեպտեմբերին Հայաստանում կանցկացվեն «իրանահայերի եւ պոլսահայերի օրեր»:

Այս մասին այսօր ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա նշել է, որ այդ օրերի ընթացքում ելույթ կունենան իրանահայերի եւ պոլսահայերի մշակութային խմբերը, կնշվի իրանահայ համայնքի «Ալիք» թերթի գործունեության 20-ամյակը եւ Պոլսի «Մարմարա» թերթի 70-ամյակը:

Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, որ նախարարությունը պատրաստվում է «Սփյուռքի նախարարությունը երեք տարեկան է» եւ «Սփյուռքի ներդրումը Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում» ֆիլմերի շնորհանդեսին:

Նախարարի խոսքերով, սփյուռքահայերի ներուժի հայտնաբերման եւ օգտագործման համար պարբերաբար անցկացվում են մասնագիտական համաժողովներ, իսկ սեպտեմբերի 18-ին նախատեսվում է անցկացնել «Հայրենիք-սփյուռք» 4-րդ համաժողովը` սփյուռքի կառույցների ղեկավարների մասնակցությամբ:

 
Դիտել են 47 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info