Մարտի 22-ի մամուլ

mamul«Հայոց աշխարհ»-ը գրում է. – «Իսկ ովքե՞ր, ի՞նչ ուժեր են «դաշն կռել» Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության հետ: Խնդրին հավելյալ հետաքրքրություն է հաղորդում եւ այն իրողությունը, որ չնայած ինտենսիվ բանակցություններին ու նպաստավոր քաղաքական իրադրությանը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ Երեւանի ավագանու ընտրություններին միասնաբար մասնակցելու վերաբերյալ»:

«Ժամանակ»-ը գրում է. – «Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը խառնել է իշխանության խաղաքարտերը, եւ նրանք չեն կարողանում գտնել որեւէ տրամաբանական հակախաղ։ […] Րաֆֆին խաղում է մարտ առանց կանոնների, սակայն միեւնույն ժամանակ՝ առանց բռնության։ Եվ այս իրավիճակից նյարդայնացող իշխանությունները սխալը սխալի հետեւից են թույլ տալիս՝ հույսը դնելով ընդամենը արտաքին աջակցության վրա»։

«Առավոտ»-ի խմբագրի սյունակը զբաղեցնում է Հովհաննես Թումանյանի՝ 1910 թվականին գրած «Հայի ոգին» հրապարակախոսական հոդվածը։ «Էսքան փորձության ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր։ Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա եւ ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժողովրդի կյանքն ու պատմությունը։ Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը», – գրեթե մեկ դար առաջ գրել է Թումանյանը։

 
Դիտել են 47 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info