«ԱրմենՏել»-ը մեկնարկում է «Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը

Beeline_Twitter21«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Twitter SMS-ի միջոցով» ծառայության մեկնարկի մասին: Միանալով այս ծառայությանը` Beeline բջջային կապի բաժանորդները կարող են հետևել Twitter միկրոբլոգերում գրված նորություններին և շփվել ընկերների հետ կարճ հաղորդագրությունների միջոցով:

«ԱրմենՏել» ընկերությունը կարևորում է նորարարական ծառայությունների ներդնումն, որը հնարավորություն է տալիս Beeline բաժանորդներին հետևել սոցիալական ցանցերում իրենց ընկերների հաղորդագրություններին ոչ միան բջջային ինտերնետի, այլ նաև SMS հաղորդագրությունների միջոցով: «Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը Twitter-ի օգտատերերին թույլ է տալիս կարդալ լրահոսը և միշտ լինել կապի մեջ ընկերներ հետ», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Բջջային հեռախոսներից ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել հաղորդագրություն Start տեքստով 40404 կարճ համարին և այնուհետ հետևել պատասխան հաղորդագրությունում նշված ցուցումներին:

Twitter-ում կարելի է տեղադրել հաղորդագրություն ուղարկելով թվիթի տեքստը 40404 կարճ համարին: Մեկ ելքային հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ մուտքային հաղորդագրություններն անվճար են:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը 2012թ. աշնանը գործարկեց «ВКонтакте» և «Одноклассники» SMS ծանուցում ծառայություններն, իսկ ավելի վաղ նման ծառայություն գործարկվեց Facebook սոցիալական ցանցի համար, ինչպես նաև Beeline բաժանորդներին հնարավորություն ընձեռվեց օգտվել 0.facebook.com անվճար բջջային տարբերակին հասանելիության ծառայությունից: 2011թ-ի դեկտեմբերին Beeline բաժանորդների համար գործարկվել է «Мой Мир» սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը:

«Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը կարելի է նաև ակտիվացնել Twitter-ի օգտատերի անձնական էջի կարգավորումների միջոցով: Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am և www.twitter.com կայքերում:

 
Դիտել են 235 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info