Լրատվամիջոցներում հայտնվել են Google Nexus 5-ի նոր մանրամասները, այն կստանա 4,5 դյույմանոց էկրան` 1280 x 720 պիքսել թողունակությամբ: Դիսփլեյը կզբաղեցնի սմարթֆոնի դիմերեսի 88 տոկոսը, ինչը նշանակում է, որ էկրանի շուրջ շրջանակը շատ փոքր է լինելու:
Սմարթֆոնի հիմքում ընկած է մեկբյուրեղանի Qualcomm Snapdragon 600 պլատֆորմը, ճիշտ է, նրա չորսմիջուկանի CPU Krait 300-ի հաճախականություն կկազմի 1,5 հերց` առավելագույն 19հերցի դիմաց: Դա արված է էներգասպառման նվազման եւ սարքի ինքնավարության ավելացման նկատառումներով:
Google Nexus 5-ը չի ունենա microSD հիշողության քարտի տեղ, փոխարենը սարքավորված կլինի 9 Մպ տեսախցիկով: Google ընկերությունը պատրասվում է նոր բջջային սարքավորումը ներկայացնել ավանդական խորհրդաժողովին` մայիսի 15-ին:
news.am