Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը հայտարարել է, որ իր երկրին բաժին է հասնում Հարավային Կովկասի տնտեսության 75%-ը:
Ադրբեջանի տարադրամային ռազմավարական պաշարների ծավալը մոտեցել է $40 մլրդ-ի:
Շահին Մուստաֆաեւը ասել է, որ նախորդ տարվա ընթացքում ինդուստրիալիզացիայի քաղաքականության շրջանակներում Ադրբեջանում շահագործման է հանձնվել 60 արդյունաբերական ձեռնարկություն եւ դեռ շարունակվում է 80-ի շինարարությունը:
Նախարարի խոսքերով, Ադրբեջանի կայուն տնտեսական զարգացման համար սահմանվել են հետեւյալ առաջնահերթ ուղղությունները`
– մակրոտնտեսական կայունության պահպանում,
– տնտեսության դիվերսիֆիկացման խորացում,
– ինդուստրիալիզացիայի արագացում, արդյունաբերական ավանների ստեղծում,
– ագրարային ոլորտում ինտենսիվ միջոցների կիրառման ընդյալնում,
– տարանցիկ հնարավորությունների արդյունավետ օգտագործում, Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծի, Միջազգային առեւտրային նավահանգստի եւ նավաշինական գործարանի շինարարության ավարտ,
– տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների ընդլայնում եւ նորարարական գործունեության զարգացում, առաջին ադրբեջանական արբանյակի ելքը դեպի ուղեծիր,
– բիզնես եւ ներդրումային ոլորտների շարունակական բարելավում,
– միջազգային տնտեսական համակարգում ինտեգրման արագացում, արտերկրում առեւտրային տների ստեղծում,
– շրջակա միջավայրի պահպանում, էներգիայի այլընտրանքային աղբյուրների կիրառման հնարավորությունների ընդլայնում,
– տուրիզմի զարգացում,
– բարձր սոցիալական բարեկեցության ապահովում եւ մարդկային կապիտալի զարգացում: