Orange Հիմնադրամը շարունակում է աջակցել աուտիզմով երեխաներին

_MG_8460_1Այսօր աուտիզմի միջազգային օրն է: Orange Հիմնադրամը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում ամփոփեցին «Օգնենք աուտիզմով երեխաներին» բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն է նպաստել Հայաստանում աուտիզմի դեպքերի վաղ հայտնաբերմանն ու միջամտությանը, աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաներին և նրանց ծնողներին խնդրին առնչվող մասնագետների իրազեկման,ինչպես նաև ախտորոշման և բուժման ժամանակակից եղանակների ներմուծման միջոցով:

Ամենամյա ընդգրկուն ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է դեռևս 2010թ., կազմակերպվել են դասընթացներ բուժսպասարկման առաջնային օղակի մասնագետների, աուտիզմով երեխաների, վերջիններս ծնողների համար, որոնց նպատակն է իրազեկել աուտիզմի մասին, ինչպես նաև ներդնել աուտիզմի վաղ ախտորոշման ժամանակակից մեթոդը՝ CHAT թեստը: Դասընթացները նպատակ ունեին ուսուցիչներին և դաստիարակներին առավել ամբողջական ներկայացնել և տեղեկացնել աուտիզմին բնորոշ նշաններին, առաջացման պատճառներին, տարածվածությանը, մասնավորապես պատկերացում տալ աուտիզմով երեխաների հոգեբանական բնութագրի, նրանց բնորոշ հետաքրքրությունների, ուշադրության, ընկալման և մտածողության յուրահատկությունների մասին: Դասընթացներին մասնակցել են Երևանի և Կոտայքի մարզի բուժսպասարկման առաջնային օղակի 170 մասնագետ, 340 մանկավարժ, 60 ծնող և 166 երեխա: Ծրագրի շրջանակներում Արաբկիր բարեգործական հիմնադրամի վերականգնողական մասնաճյուղերը հագեցվեցին հատուկ մեթողական խաղերով:

«Ֆրանս Տելեկոմն աշխարհի տարբեր երկրներում իր աջակցությունն է բերում աուտիզմով երեխաներին արդեն 20 տարի ի վեր: Արդեն երեք տարի է, ինչ Հայաստանում Orange Հիմնադրամը համագործակցում է Արաբկիր բարեգործական հիմնադրամի հետ: Ուրախ ենք այս համագործակցության համար, քանի որ աշխատում ենք իրենց գործին տիրապետող մասնագետների հետ, որոնք բազմաթիվ տարիների փորձ ունեն և ջանում են, որպեսզի աուտիզմով երեխաները ունենան բարեկեցիկ մանկության և պատանեկության», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Վերականգնողական մասնագիտական կենտրոնների սակավության և ծանրաբեռնվածության պատճառով ծրագրի շրջանակներում 2012թ. մեկնարկեց համայնքային առողջապահական-կրթական նոր պիլոտային ծրագիր: Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 9 մանկական պոլիկլինիկան կահավորվեց և հագեցվեց վերականգնողական պարագաներով, իսկ պոլիկլինիկայի ողջ անձնակազմը համապատասխան դասընթացներ անցավ ԱրԲեՍ Առողջության կենտրոնի մասնագետների կողմից: Ծրագրի շրջանակներում, արդեն երրորդ անգամ, հունիս-օգոստոս ամիսներին թվով 16 աուտիզմով երեխաներ մայրերի և խնամակալների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Ապարանի լճի ափին գտնվող ամառային առողջարանային ճամբարում, որտեղ երկու շաբաթ նրանց հետ աշխատեցին Ֆրանսիայի Ռոնիի մասնագիտական կրթության դպրոցում (SEPR) մասնագիտական վերապատրաստում անցած երկու ուսուցիչ:

Ծրագրի շրջանակներում Օրանժ Հիմնադրամի հրավերով մեկ բժիշկ-վերականգնողաբան և մեկ մանկական հոգեբույժ մասնակցեցին «Նորագույն տեխնոլոգիաներ աուտիզիմի սպեկտրի խանգարումներով մարդկանց համար» առաջին միջազգային կոնֆերանսին Իսպանիայի Վալենսիա քաղաքում: Կոնֆերանսին մասնակցության հիմնական նպատակն էր ծանոթանալ ապագա տեխնոլոգիաների հետ, հայտնաբերել բազմաթիվ նորագույն գործիքներ՝ օգնելու աուտիզմով մարդկանց և ուսումնասիրել, թե որ գործիքները հնարավոր կլինի կիրառել Հայաստանում: 2011 թվականին աշխարհում “Աուտիզմի զննման/գնահատման ախտորոշիչ ցանկ” եղանակը (ADOS) ուսուցանվեց և ներդրվեց Հայաստանում շվեյցարացի մասնագետների կողմից: Լիարժեք ներդրման, հայ մասնագետներին հասանելիության նպատակով 2012 թվականի ծրագրի շրջանակներում այն թարգմանվեց հայերեն:

2012թ. ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել էր ընդհանուր առմամբ 25.869,000 դրամ: Ծրագիրն իր շարունակությունը կունենա նաև 2013թվականին:

 
Դիտել են 58 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info