ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացահայտել է Դմիտրի Մեդվեդեւը` նախորդ շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ուղարկված ուղերձի էությունը:
Սերգեյ Լավրովը գրել է այս մասին ՌԴ ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական ալիքում:
«Երեւանում եւ Բաքվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին փոխանցեցի Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը, որի էությունն է` ժամանակն է պայմանավորվել: Սպասում ենք պատասխանի», – գրել է Սերգեյ Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը այսօր ժամանել է Վաշինգթոն, եւ ԼՂ կարգավորման թեման լինելու է ԱՄՆ-ի մայրաքաղաքում նրա հանդիպումների թեմաներից մեկը: