Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման շարունակում են համակարգված քայլերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը աջակցելու նպատակով:
երկու երկրների ղեկավարներն այդ մասին հայնտել են հուլիսին 11-ին կայացած հեռախոսազրույցում:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ Դմիտրի Մեդվեդեւն ու Բարակ Օբաման կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի վերաբերյալ: Ամերիկյան նախագահը բարձր է գնահատել այդ ուղղությամբ իր ռուս գործընկերոջ գործադրած ջանքերը, մասնավորապես, վերջերս Կազանում կայացած` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում”,- նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում: