ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը նախազգուշացնում է

ՀՀ ոստիկանությունՀՀ ոստիկանությունն իր երեկվա հայտարարությամբ նախազգուշացրել էր այսօրվա երթի ժամանակ լիազոր մարմնի սահմանափակումները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին: Չնայած դրան, հավաքի մի շարք մասնակիցներ մասամբ խախտել են երթի ուղին, դրանով իսկ թույլ տալով հակաիրավական գործողություններ:
Չնայած հավաքների ազատության բնագավառում Հայաստանում գործող իրապես ազատական օրենքի, ինչպես նաև այդ օրենքի հիման վրա ձևավորված այնպիսի պրակտիկայի, որը որևէ կերպ չի խաթարել հավաքների ազատությունը, այսօրվա հավաքի մի շարք մասնակիցներ չեն գիտակցում նման օրենքի արժեքը և այն ոտնահարելու հետևանքները, իրենց պարտքն են համարում ամեն առիթով խախտել օրենքը, դիմում են սադրանքների` փորձարկելով մեր հանրության ու ոստիկանության համբերությունը և օրենքի պահանջները պահպանելու նրա կամքը:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը խստագույնս նախազգուշացնում է նման սադրիչներին` իրավական, հատկապես նաև վարչական պատասխանատվության անխուսափելիության մասին և արձանագրում է, որ առանձին հակաիրավական արարքներ որոշ հանգամանքներում հանդուրժելու ոստիկանության լիազորությունը այլևս հնարավոր չէ գործադրել և ոստիկանությունն ապահովելու է պատասխանատվության անխուսափելիությունը հակաիրավական յուրաքանչյուր գործողության համար` առանց որևէ վերապահումների:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը պահանջում է հավաքի բոլոր մասնակիցներին անվերապահորեն կատարել կազմակերպիչների ցուցումները, ինչպես նաև չդրդել ՀՀ քաղաքացիներին հակաիրավական գործողությունների:

 
Դիտել են 55 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info