Ապրիլի 10-ի մամուլ

mamul«Օրակարգ»-ը գրում է. – «Ընդհանուր առմամբ, երեկ իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն է առաջնորդում ժողովրդին, այլ ժողովուրդը` նրան, ընդ որում` բավական տարերային ձեւով: Ապրիլի 9-ը կարելի է համարել փետրվարի 18-ից հետո սկսված շարժման ուշագրավ հանգրվան, այն արդեն Րաֆֆի Հովհաննիսյանի վերահսկողությունից դուրս է: Այդ շարժման էներգիան ու գոլորշին այդպես էլ դուրս չեկավ ու կարող է ժայթքել ամեն պահի»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. – «Երեկ առավոտվանից Երեւանի մետրոպոլիտենի գնացքները «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգ չէին առնում: Ակնհայտ է, որ այդ կանգառում գնացքների կանգառը չի թույլատրվել մարդկանց մուտքը դեպի Մարշալ Բաղրամյան պողոտա խոչընդոտելու համար: Սակայն մետրոպոլիտենից մեր հարցին ի պատասխան շատ լուրջ տոնով ասացին, որ դրա պատճառը տեխնիկական է: «Իսկ ե՞րբ կվերացվի այդ տեխնիկական պատճառը» հարցին նույնքան լուրջ տոնով պատասխանեցին. – «Վաղը տեխնիկական պատճառները կվերացվեն»: «Այն, որ մետրոյի այդ կանգառը փակ է եղել տեխնիկական պատճառներով, նույնքանով է համապատասխանում իրականությանը, որքան այն, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի ընտրություններում հաղթել է», – նշում է թերթը:

 
Դիտել են 75 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info