Orange Հիմնադրամը կաջակցի տեսողության խանգարումներ ունեցողներին

Orange Հիմնադրամը և Հայկական Ակնաբուժության նախագիծը մեկնարկում են համագործակցություն
Այսօր Orange Հիմնադրամը հայտարարեց իր առաջին բարեգործական ծրագրի մասին: Հիմնադրամը մեկնարկում է համագործակցություն Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հետ, որով վերջինիս ֆինանսական աջակցություն կցուցաբերի: Առաջին ծրագիրը, որը կյանքի կկոչվի այս համագործակցության շրջանակներում, 2011թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Շիրակի մարզում իրակակացվելիք անվճար ակնային զննումներն են մարզի բոլոր բնակիչների և բուժումները` սոցիալապես անապահով մարդկանց համար:

« Մենք մեծ ուրախությամբ ենք միանում այս գործին, որն իսկապես փոխում է մարդկանց կյանքը: Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Մեր ընկերության ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, իսկ մարդկային հաղորդակցության գործում մեծ է տեսողության դերը: Այսօրվանից մեկնարկում է մի համագործակցություն, որի շնորհիվ բոլոր տարիքների բազմաթիվ բնակիչներ կվերագտնեն աչքի լույսը, իսկ էլ ավելի մեծ թվով մարդկանց օգնություն կցուցաբերվի` կանխել հիվանդության առաջացումը: », ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

Շիրակի մարզում ՀԱՆ-ի աշխատանքերին աջակցելու համար Orange Հիմնադրամը տրամադրել է 9 միլիոն դրամ, որի շնորհիվ, ըստ նախնական հաշվարկների, նախատեսվում է իրականացնել շուրջ 3,000 մեծահասակների և 1,200 երեխաների ակնային զննումներ, կատարել մոտ 250 վիրահատություն և լազերային բուժումներ, ինչպես նաև տրամադրել շուրջ 1,200 ակնոց:

«Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայկական ակնաբուժության նախագիծն իր աշխատանքերը կազմակերպում է մեծամասամբ հայկական Սփյուռքից և տարբեր միջազգային հովանավորներից ստացվող հանգանակությունների շնորհիվ: Orange Հիմնադրամի հետ մեր համագործակցության պարագայում մենք ուրախ ենք ունենալ Հայաստանում առաջատար դիրքեր ունեցող արդեն կորպորատիվ գործընկեր, որը խոշոր հանգանակության շնորհիվ էապես կաջակցի ՀԱՆ-ին` հետևաբար և ծրագրի ծառայություններից օգտվող մարդկանց: Մեզ հաճելի է, որ Orange-ը Հայաստանում կարողանում է ներկայացնել բարեգործություն իրականացնելու նման բարձր մակարդակի օրինակ», ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ը նաև ակնկալում է տեղի ակնաբույժների ներգրավումը, ովքեր կաջակցեն բուժման և ակնոցների կարիք ունեցող մարդկանց հայտնաբերման գործում:

Սկսած օգոստոսի 16-ից` ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կայցելեն երկու քաղաքային և 44 գյուղական համայնքներ Շիրակի մարզի Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի շրջաններում: Այնուհետև ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) կկայանի երեք շրջկենտրոններում` Մարալիկում, Արթիկում և Ախուրյանում, որտեղ անհրաժեշտ բուժում` ներառյալ վիրահատություններ, կստանան ԱՇՀ ուղեգրված բոլոր հիվանդները: Աշխատանքերի ստույգ ժամանակացույցը կհրապարակվի լրացուցիչ:

Այս ծրագրի շրջանակում հատուկ երեխաների համար Շիրակի մարզի ինը դպրոցներում ակնային զննումների հետ զուգահեռ կանցկացվեն նաև ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ:

 
Դիտել են 49 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info