Լատվիայում նշել են Նելսոն Ստեփանյանի 100 ամյակը

В Лиепае-4_1Լատվիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի 100 ամյակը, ով զոհվել է բալթյան այս հանրապետության օդային տարածքում 1944թ դեկտեմբերի 14-ին: Հանդիսությունը կազմակերպել են՝ գրող, պատմաբան Յուրի Մելքոնովը և «Արարատ» թերթի հրատարակիչ և խմբագիր Ալեքսանդր Գերոնյանը:
Մոսկվայի Տանը տեղի է ունեցել Նելսոն Ստեփանյանին նվիրված համաժողով: Երեք օր անց հայկական համայնքի ակտիվիստների և պատերազմի վետերանների մի մեծ խումբ ուղևորվեց դեպի Լիեպայա նավահանգստային քաղաքը, որտեղ թաղված են հերոսի մասունքները: Զինվորական գերեզմանոցում նրանց են միացել Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության աշխատակիցներ, Լիեպայայում ռուսական համայնքի ներկայացուցիչներ և քաղաքացիներ: Ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել Նելսոն Ստեփանյանի գերեզմանին: Ելույթ ունեցողները նշել են, որ Լեռնային Ղարաբաղը շատ հերոսներ է տվել այդ պատերազմին և նրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Նելսոն Ստեփանյանը: Ելույթ ունեցողները խոսել են Նելսոն Ստեփանյանի մարդկային նկարագրի և խիզախ օդաչուի նրա կերպարի մասին:
Խորհրդային տարիներին Լիեպայայում կանգնեցված է եղել հերոսի հուշարձանը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո ապամոնտաժվել և տեղափոխվել է Կալինինգրադ:
100 ամյակի հանդիսությանը նվիրված տեսանյութը ցուցադրվել է Բալթյան Առաջին հեռուստաալիքով:

 
Դիտել են 61 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info