Hi-Line “Մեգա ամառ” ակցիան շարունակվում է մինչև հուլիսի 31-ը

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Հայաստանի բոլոր բնակիչների համար Hi-Line “Մեգա ամառ” ակցիայի երկարաձգման մասին: Միանալով Hi-Line “Մեգա+” ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին մինչև հուլիսի 31-ը, հաճախորդները կստանան հնարավորություն առաջին երեք ամիսների ընթացքում անվճար օգտվել ծառայությունից:

“Hi-Line “Մեգա ամառ” ակցիան մեծ հետաքրքրություն առաջացրեց երկրի բնակիչների շրջանում և մենք որոշեցինք շարունակել այն, որպեսզի ավելի շատ հաճախորդ կարողանա օգտվել առաջարկվող առավելություններից”, – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Hi-Line “Մեգա ամառ” ակցիայի շրջանակում ծառայության մատուցման պայմանգիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա+” սակագնային փաթեթ:

“Մեգա+256”, “Մեգա+512” և “Մեգա+1024” սակագնային փաթեթներում գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչև 09:00 կրկնակի անգամ ավելանում է ինտերնետ-տրաֆիկի արագությունը: “Մեգա+2048” ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակաությունը գիշերային ժամերին կավելանա մինչև 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա+” սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը:

 
Դիտել են 58 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info